Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի Թուրքիային առերեսվել պատմության այս ողբերգական գլխի հետ․ Ahval-ի անդրադարձը

Լուրեր

25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
Բոլորը

Դեյվիդ Ֆիլիպսը, որը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ու խաղաղության կառուցման ծրագրի տնօրենն է, ինչպես նաև Քլինթոնի, Բուշի ու Օբամայի վարչակազմերի օրոք աշխատել է ավագ խորհրդական  ու արտաքին քաղաքականության փորձագետ, Ahval-ում հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Հեղինակը գրում է, որ մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության անկման տարիներին։ Պատմաբանների ճնշող մեծամասնությունը հայերի սպանությունն ու տեղահանումն անվանում են Հայոց ցեղասպանություն, բայց «Թուրքիան շարունակում է մերժել այն որպես այդպիսին հիշատակելուց՝ չնայած դրանից հետո Թուրքիան դատապարտել է ոճրագործներից մի քանիսին»։

Ըստ հոդվածագրի՝ այսօր Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և ակտիվ արշավ տանում դրա ճանաչման դեմ։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Ապրիլի 24-ին՝ հիշատանկի օրը, կօգնի Թուրքիային առերեսվել պատմության այս  ողբերգական գլխի հետ։ Այն նաև համերաշխության ազդակ կհաղորդի թուրքական քաղաքացիական հասարակության առաջադեմ անդամներին, որոնք թափանցիկություն ու հաշվետվողականություն են պահանջում»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ նախագահ Բայդենը, որպես սենատոր, բազմիցս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Որպես նախագահի թեկնածու էլ, նա Ամերիկայի հայկական համագումարին ուղղված 2019թ․ սեպտեմբերի 16-ի նամակում վերահաստատել է ցեղասպանության ճանաչման իր հանձնառությունը։

Ըստ հեղինակի՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև կընդգծի Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը։

Ֆիլիպսը գրում է, որ Թուրքիային հաջողվել է դանդաղեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ օգտագործելով ՆԱՏՕ-ին իր անդամակցությունն ու ռազմավարական աշխարհագրական դիրքը, ինչպես նաև լոբբիստների վարձել ժխտման արշավի համար։

Նա նաև նշում է, որ հիմա մի շարք գործոններ իրենց ազդեցությունն են թողել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա։

«Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող իսլամիստ ջիհադականները 2019թ․ հոկտեմբերին ներխուժեցին Սիրիայի հյուսիս ու արևելք՝ սպանելով հարյուրավոր քուրդ մարտիկների, որոնք ծառայում էին ամերիկացիներին։ Ավելի քան 11․000 սիրիացի քրդեր սպանվեցին ու 23․000-ը վիրավորվեցին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ 2019թ․ սեպտեմբերին էլ Թուրքիան ջիհադականների էր տեղակայում «Համզա» և «Սուլթան Մուրադ» բրիգադներում՝ Սիրիայից Արցախ տեղափոխելու համար, որտեղ նրանք ռազմական հանցագործություններ են կատարել՝ ներառյալ խաղաղ բնակիչների գլխատումը, մարմինների խեղումը, հարյուր հազարավոր էթնիկ հայերի տեղահանումն իրենց տներից։

Ըստ հրապարակման՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ազդարարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, սակայն Թուրքիան հիմա հակասությունների մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ։ Թուրքական ուժերը տեղակայված են Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, ռազմական նավերը վերահսկում են Արևելյան Միջերկրականը, բնական գազի պաշարների համար հակադրվում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի հետ։

«Էրդողանն արհամարհում է երկխոսության ու հաշտեցման հնարավորությունները։ Եթե Բայդենն օգտագործի «G»-ով սկսվող (հեղինակը նկատի ունի Genocide՝ «ցեղասպանություն») բառը, ապա Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին մերժել մուտքը  Ինջիրլիքի ավիաբազա, ինչպես նաև Թուրքիայում գտնվող այլ բազաներ»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ խնդիրները փոթորիկ են առաջացրել Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտման, Ռուսաստանից զենքերի գնման, քրդամետ Ժողովուրդների դեմակրատական կուսակցության վրա հարձակումների պատճառով։

Էրդողանը ցանկանում է խուսափել պատժամիջոցներից, որոնք կխաթարեն իր կուսակցության ժողովրդականությունը։ Ֆիլիպսը գրում է նաև, որ Թուրքիան չի կարող իրեն տնտեսական պատերազմ թույլ տալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Նա արդեն իսկ ամերիկյան պատժամիջոցների տակ է S-400 համակարգերի գնման համար, և Բայդենի վարչակամզը կարող է ուժեղացնել դրանք։

«ԱՄՆ-ը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Մագնիտսկու համաշխարհային ակտի համաձայն՝ Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտման ու ջիհադականներին աջակցելու համար։ Թուրքական հետախուզական ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը նույնպես պետք է պատժամիջոցների ենթարկվեն։ Եթե Վաշինգտոնը կատարի առաջին քայլը, ԵՄ-ն իր պատժամիջոցներով կպատասխանի»,- գրում է հեղինակը։

Նա նշում է, որ նախագահ Բայդենի կողմից սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչումը դառը հաբ կլինի, սակայն ժամանակի ընթացքում այն հիմք կդնի հարաբերությունների վերականգնման համար։

«Բարեփոխումներն ու ճանաչումը Թուրքիային նորից կդարձնեն միջազգային հանրության հարգված անդամ»,- եզրափակում է Ֆիլիպսը։

Էմմա Չոբանյան