«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
Բոլորը

«Վեց տարի շարունակ անհետ կորած զինծառայողների ծնողներին տարել-բերել են փակ դռների հետևում, ինչ-որ բաներ են խոստացել, որ «չխոսեք, ոչինչ չասեք, հեսա լավ է լինելու, հեսա կբերենք ձեր երեխաներին, այ որ խոսեք՝ կվնասեք»։ Ու մարդիկ հավատացել են։ Վեց տարի գնացել դռնփակ նիստերում քննարկել են, լսել են պարզաբանումներ, դուրս են եկել դժգոհել են, գնացել լացել ու նստել են տանը»,- FactorTV-ի հետ զրույցում ասում է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Բաղրամյան փողոցի հենց մեջտեղում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց անհետ կորած, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացրած հանրային լսումներին։

Տևական ժամանակ է՝ անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են 44-օրյա պատերազմի, քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին լսումներ կազմակերպել Ազգային ժողովի մեծ դահլիճում։ Օրեր առաջ նրանց պահանջը մասնակի բավարարելու որոշում էր կայացվել. լսումներ իրականացնել, սակայն ոչ թե մեծ, այլ մինչև 70 հոգանոց դահլիճում, ինչը վրդովեցրել էր ծնողներին։ Նրանք եկել էին ԱԺ-ի շենքի դիմաց, ժամանակավորապես փակել Բաղրամյան պողոտայի մի հատվածը և փողոցի մեջտեղում ակցիա իրականացրել։

«Ես մեկ շաբաթ գրագրության մեջ եմ Ազգային ժողովի ղեկավարության հետ, և մենք պահանջում ենք Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճը, քանի որ ներկայացրել ենք 190 հոգանոց ցուցակ՝ այդքան մասնակից միայն ծնողներ, հարազատներ ներկայանալու էին։ Ազգային ժողովը առաջարկում է ավելի փոքր սրահ՝ 50-70 հոգանոց։ Հիմա պարզ ֆիզիկա՝ 190 հոգուն ոնց տեղավորենք 70 հոգանոց դահլիճում։ Թող պարզաբանեն՝ տեղավորենք։ Դրա համար ծնողները որոշեցին, որ չեն մտնելու խորհրդարան, և այդ լսումները իրականացնելու են հենց փողոցում»,- մանրամասնեց պատգամավորը։

Ակցիայի ողջ ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց հարյուրից ավելի ոստիկաններ էին հավաքվել, որոնք խումբ-խումբ հսկում էին հավաքվածներին։

«Ոստիկանների մարդաշատությունը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենափոքր ակցիայից վախենում է։ Այստեղ հավաքված էին զինծառայողների, անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողները, ովքեր ընդամենը պահանջում էին Ազգային ժողովում իրականացնել լսումներ։ Իշխանության ներկայացուցիչները՝ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության, առողջապահության նախարարները, խմբակցությունների ղեկավարները, բացի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանից, չեկան։ Երեք հանձնաժողովների էինք հրավիրել՝ Պաշտպանության, Առողջապահության և Պետաիրավական. որևէ մեկը չեկավ, և ընդհանրապես, իշխանական որևէ ներկայացուցիչ այս մեր քննարկմանը չմասնակցեց։ Միայն Կարմիր խաչի գրասենյակից էին ներկայացուցիչ ուղարկել հետևելու անհետ կորածների հետ կապված խնդիրներին»,- նշում է Թովմասյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ իրավիճակն էր հասել այն կետին, որ մարդիկ ուզում էին բաց քննարկում.

«Ասում էին՝ «Դուք, որպես պատգամավոր, հրավիրեք պաշտոնյաներին, թող գան, մենք էլ գանք մեր հարցերը տանք՝ ու՞ր է իմ երեխան»։ Մի մայր ասում է՝ «ես տեսնում եմ, որ ադրբեջանցիները իմ երեխային տանում են, այսինքն՝ բռնի անհետացնում են։ Լավ, իմ երեխայի հարցով որևէ մեկը զբաղվե՞լ է»։ Ուզում է հասկանալ այդ կինը՝ իր երեխան գերության մե՞ջ է, թե՞ ոչ։ Իր երեխան ընդհանրապես որևէ տեղ, որևէ տեղեկություն կարո՞ղ է փնտրել իր երեխայի մասին։ Բայց այս հարցերի պատասխանը եթե չեն տալիս, ինչքան ուզում է թաքնվեն այս ճաղերի հետևում, գնան խորոված-փառատոններ կազմակերպեն, բայց այս մարդկանց պատասխանը պետք է տան։ Անհետ կորած զինծառայողների վիշտը, զինծառայողների ընտանիքների՝ ավելի մեծ է, որովհետև նրանք սփոփվելու տեղ չունեն։ Նրանք չունեն այնպիսի տեղ, որ գնան գոնե լացեն, այդ օրը հանգստանան։ Եվ ստացվում է, որ վեց տարի շարունակ խոշտանգում են ծնողներին։ Ու այսօր Ալեն Սիմոնյանը, Դավիթ Առաքելյանը Ազգային ժողովից, ըստ էության, արհամարհական վերաբերմունք ցույց տվեցին ծնողների նկատմամբ»։

FactorTV-ի հարցին՝ արդյո՞ք պատգամավորը միտում տեսնում է ԱԺ փոքր դահլիճն առաջարկելու որոշման մեջ, Թովմասյանը դրական պատասխան է տալիս.

«Իրենք խուսափեցին պատասխանատվությունից, որովհետև ասելիք չունեին ծնողներին։ Ուզում են փակված համարել պատերազմի էջը, որովհետև խաղաղության սրտիկներով քարոզարշավ են անում։ Հիմա այս անհետ կորածների ծնողներին պետք է վերացնեն տեսադաշտից, որ ընդհանրապես չխոսեն, լսված չլինեն։ Եվ ստացվում է, որ Հայաստանում ոչ միայն անհետ կորած զինծառայողների և զոհվածների հարազատների լսված լինելու իրավունքը խոչընդոտվեց, այլ նաև նրանց խոսքի ազատությունը»,- նշում է Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։