Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։