Նարեկ Սարգսյանին գրավով ազատ արձակելը եղել է ոչ հիմնավոր․ դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13.04.2021 | 14:58Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է։ Երեկ այդպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը՝ բեկանելով Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի նախորդ տարվա նոյեմբերի որոշումը:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։
Լրագրողների հետ զրույցում դատախազը նշեց, որ Նարեկ Սարգսյանին գրավով ազատ արձակելը եղել է ոչ հիմնավոր, և Վճռաբեկ դատարանը բավարարել է իր կողմից ներկայացված բողոքը: