Առաջնագծում «ժգուտ» կապող էլ չկար. ուսանողուհուց՝ պատերազմի բուժքույր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես պինդ աղջիկ եմ, ես պինդ աղջիկ եմ, ես պինդ աղջիկ եմ»։ Այս խոսքերով ստեփանակերտցի Դիանան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանողուհին, սեպտեմբերի 27-ի առավոտյան, պատերազմի մասին լուրը լսելուն պես, պայուսակի մեջ դրեց ամենաանհրաժեշտն ու շտապեց։

Սկզբում նրան չուղարկեցին Արցախ, զինվորներին օգնել սկսեց Մասիսի հիվանդանոցում, մտքում՝ Արցախ գնալու ցանկությունը։ Հոկտեմբերի 10-ին կրկին դիմեց․ դժվարությամբ, բայց համաձայնեցին աղջկան Արցախ ուղարկել, ուղղությունը՝ Հադրութ։

Սակայն Հադրութում երկար մնալ չկարողացան։ Հոկտեմբերի 15-ն էր, Հադրութում թեժ մարտեր էին։ Տեղափոխվեցին Մարտունու հոսպիտալ, որը նույնպես հրետակոծությունների պատճառով տեղափոխվել էր։ Վիրավոր զինվորներին առաջին օգնությունը ցույց էին տալիս Գիշի գյուղի դպրոցում։

Տեսածի մասին խոսել չի ուզում։ «Սարսափելի էր»՝ մեկ բառով նկարագրում է 23-ամյա աղջիկը։ Այդ սարսափելին նա դեռ աչքերի մեջ է պահում։

Թիմը Մարտունիում մնաց մինչև նոյեմբերի 3-ը, հետո բոլորին ստիպողաբար տարհանեցին։ Մարտունիից Ստեփանակերտ տանող ճանապարհն այդ օրը ամենաերկարն էր թվալու․ հետո՞ ինչ, որ նախորդ 18 օրերին հարյուրավոր անգամներ անցել էր այն․ ամենածանր վիրավորներին հենց ինքն էր Մարտունիից Ստեփանակերտ տեղափոխում՝ կրակահերթերի տակ, գիշեր, թե ցերեկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան