Ալիևների ընտանեկան բիզնեսի համար Կասպից ծովը չորացնելու և արհեստական ​​կղզիներ ստեղծելու նախագծին պաշտոնական թույլտվություն է տրամադրվել

Լուրեր

05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Նախարարների կաբինետը որոշել է Կասպից ծովում ստեղծել ավելի քան 55 հեկտար արհեստական ​​հողատարածք  երկրի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի Sea Breeze Resort նախագծի համար։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի կողմից ստորագրված փաստաթուղթը հատուկ իրավական հիմք է ստեղծում Սաբունչիի շրջանի Նարդարան բնակավայրի մոտ խոշոր շինարարական նախագծի համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Որոշման համաձայն՝ Sea Breeze Resort հանգստավայրի տարածքում շինարարության համար հատկացվել է ջրային ֆոնդից 55,08 հեկտար հողատարածք։ Այդ տարածքի 9,08 հեկտարը զբաղեցնում է ափամերձ գոտին, իսկ 46 հեկտարն անմիջապես ծովային տարածքն է։ Նախագծով նախատեսվում է ստեղծել ափին հարակից երկու արհեստական ​​հողամասեր։ Դրանցից մեկը կլինի ուղղանկյուն, իսկ մյուսը՝ նավի տեսքով։

Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ շինարարական աշխատանքների ավարտից և օբյեկտները շահագործման հանձնելուց հետո տարածքը կանցնի բնակելի տարածքների հողերի կատեգորիայի։ Վարչական տեսանկյունից դրանք կներառվեն Նարդարան բնակավայրի տարածքում։ Հողամասի վարձակալության իրավունքի պետական ​​գրանցումը կիրականացնի գույքի հարցերով պետական ​​ծառայությունը, այդ նպատակով համապատասխան պայմանագիր կկնքվի «Նարդարան Ինվեստ» ՍՊԸ-ի հետ։

Կասպից ծովում արհեստական ​​հողամասեր ստեղծելու վերաբերյալ Նախարարների կաբինետի վերջին որոշումը քննարկումներ է առաջացրել։

Նախագծի իրականացման ամենացայտուն կողմերից մեկն այն է, որ այն իրականում սկսվել է պաշտոնական որոշումից առաջ: «Ազատություն» ռադիոկայանի հետաքննության համաձայն՝ վիճելի շինարարական աշխատանքները շարունակվում են առնվազն երկու տարի, և այս ընթացքում որևէ հրապարակային տեղեկատվություն չի տրամադրվել այն մասին՝ արդյո՞ք համապատասխան պետական ​​​​մարմիններից ստացվել են պաշտոնական թույլտվություններ: Սա բարձրացնում է որոշման իրավական հիմնավորման և իրական իրականացման գործընթացի միջև ժամանակային անհամապատասխանության հարցը:

Sea Breeze Resort համալիրը պատկանում է ադրբեջանցի գործարար և երգիչ Էմին Աղալարովին: Նախագիծը հիմնադրվել է 2006 թվականին և վերջին տարիներին մտել է ավելի լայնածավալ զարգացման փուլ: Աղալարովի անունը հաճախ է հայտնվում հանրային քննարկումներում՝ ինչպես իր գործարար գործունեության, այնպես էլ քաղաքական էլիտայի հետ անձնական կապերի պատճառով: Նա 2005 թվականին ամուսնացել է նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, և չնայած նրանք հետագայում ամուսնալուծվել են, նա շարունակում է ընդլայնել խոշոր ներդրումային նախագծերը երկրի ներսում Ալիևների հետ ընտանեկան կապերի շնորհիվ։

Ընդգծվում է, որ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնող մեկ այլ գործոն է Ադրբեջանում խաղատների գործունեության օրինականացման ուղղությամբ վերջին փոփոխությունները: Ադրբեջանում խաղատների (խաղային) գործունեությունն արգելվել է նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ 1998 թվականի հունվարի 27-ի «Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում որոշ միջոցառումների մասին» հրամանագրով։

Մեկ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ Էմին Աղալարովը ցանկություն հայտնեց Sea Breeze նախագծում խաղատներ  ստեղծել, Միլլի Մեջլիսի կողմից ընդունված օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն տվեցին թույլատրել խաղատների գործունեությունը որոշակի պայմաններում:

Նախագծի հետ կապված ևս մեկ զգայուն հարց է սեփականության իրավունքը: Նարդարան գետի երկայնքով գտնվող այգիների ձեռքբերումը տարիներ շարունակ վիճաբանության առարկա է եղել: Տեղի բնակիչները պնդում են, որ հողը բռնի ուժով խլվել է իրենցից: Այս պնդումները հաստատվել են նաև միջազգային ատյանում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021 թվականին որոշում է կայացրել, որ Sea Breeze նախագծի շրջանակում խախտվել են Նարդարանի 18 բնակիչների սեփականության իրավունքները: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը նրանց վճարել, ընդհանուր առմամբ, 285,000 դոլար փոխհատուցում:

Մասնագետները նշում են, որ Կասպից ծովում արհեստական ​​հողամասերի ստեղծումը միայն քաղաքային նախագիծ չէ: Այն նաև բազմակողմանի գործընթաց է, որի ընթացքում բախվում են օրինականությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սոցիալական արդարությունը և տնտեսական շահերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի