250 մլն դոլարի ներդրում՝ 2500 նոր աշխատատեղ. Պապոյանն այցելել է Նարեկ Նալբանդյանի թռչնաբուծարան

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Նախարար Գևորգ Պապոյանը «Շիրակ» թռչնաբուծարանում ծանոթացել է 250 մլն դոլարի ներդրումային ծրագրին. նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի հիմնում, օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ընկերության կողմից նախատեսվող ներդրումները հասնում են 250 մլն դոլարի, որից ավելի քան 60 մլն դոլարն արդեն իսկ կատարվել է։ Ծրագիրն իրականացվելու է 420 հա մակերեսի վրա հանրապետության տարբեր մարզերում։ Նախատեսվում է 2500 աշխատատեղի ստեղծում է ամբողջ նախագծի կյանքի կոչման դեպքում, որից 750-ը՝ Շիրակում։ 300 աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է։

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ավելացնել արտադրական ծավալները՝ ապահովելով օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։ Արտադրված թռչնամիսը բավարարելու է Հայաստանի բոլոր պաշարները, արտադրանքի մի մասն էլ կարտահանվի։ Ընկերությունում արդեն իսկ օրական արտադրվում է 400 հազար ձու։

Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և տնօրեն Հայկ Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է թռչնաֆաբրիկայում, ծանոթացել պայմաններին, ներդրված սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են թռչնաբուծարանի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Ընկերությունը նաև 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել համակցված կերերի գործարանի կառուցման համար, որն տարածաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս թռչնաբուծարանը պատկանում է գործարար, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին պատկանող երկու թանկարժեք շինությունները գնելուց հետո։

Հիշեցնենք՝ խոսքը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մասին է։ Ավետիսյաններն այն հեղափոխությունից հետո՝ առանց հիմնավորման, նվիրել էին պետությունը։ Երկարատև աճուրդներից հետո հյուրանոցը 5 մլրդ դրամով գնեց Նարեկ Նալբանդյանը։ Նույն գործարարն գնել էր նա նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված Մոնումենտի բարձրունքում գտնվող առանձնատունը՝ վճարելով 5,1 միլիոն դոլար։

Գործարարին պատկանում են մի շարք խոշոր ակտիվներ տարբեր ոլորտներում․ նա հանդիսանում է «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերի, «Նալբանդյան» օղու գործարանի, ինչպես նաև Մասիսի և Տափերականի ալրաղացների սեփականատերը։

Նրա բիզնեսների թվում են նաև Եղվարդում գործող բեռնատարների սպասարկման կենտրոնը և համակցված կերերի գործարանը, Մեղրաձորի ոսկու հանքը։

Նալբանդյանը ներդրումներ ունի նաև հյուրանոցային բիզնեսում՝ նրան պատկանում են Ծաղկաձորի «Էյթի Էյթ» հյուրանոցը (նախկին «Գոլդեն Փելիս») և Սևանի ափին գտնվող նախկին «Հայրապետ» հյուրանոցը։