Բաքուն հաջորդ տարի Ստեփանակերտում նախատեսում է երկաթուղային ու ավտոբուսային կայարանների համալիր բացել

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն նպատակ ունի երկրի բոլոր շրջանները դարձնել ավելի մատչելի ուղևորների համար, ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։ Այս նպատակով այն աստիճանաբար վերականգնում է երթուղիներն ու կայարանները համավարակից առաջ եղած մակարդակին, որպեսզի ապահովի ուղևորափոխադրումների կայուն զարգացումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ փոխնախագահ Արիֆ Աղաևը՝ Քյուրդամիր կայարանի բացման և այդ առիթով խորհրդանշական գնացքի մեկնման ժամանակ։

Աղաևը նաև նշել է, որ ուղևորափոխադրումները 2025 թվականին ավելի են ընդլայնվել. Բաքու-Բալաքյան-Բաքու երթուղին վերականգնվել է տարեսկզբին, Բաքու-Ղազախ-Բաքու երթուղին՝ հունիսին, իսկ Բաքու-Ակնա-Բաքու երթուղին՝ օգոստոսին։ Նա հայտնել է, որ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) երկաթուղու և Ստեփանակերտի երկաթուղային ու ավտոբուսային կայարանային համալիրի բացումը նախատեսված է հաջորդ տարի։

Նշենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, երբ Ստեփանակերտը չէր անցել Բաքվի վերահսկողությանը, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ծրագրում է երկաթուղի կառուցել  քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի