Վաշինգտոնն ու Անկարան շուտով կարող են լուծել ռուսական C-400-ի մասով պատժամիջոցների շուրջ վեճը․ ԱՄՆ դեսպան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Անկարան մոտ են ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հետևանքով Թուրքիայի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցների շուրջ երկարատև վեճի լուծմանը, գրում է Turkish Minute-ը։

«Կարծում եմ՝ շուտով կտեսնեք C-400-ի հետ կապված իրավիճակի լուծումը։ Իմ ղեկավարի տեսանկյունից, F-35 ծրագրին մասնակցելը նորմալ է»,- ասել է Բարաքը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում ունեցած ելույթում։

«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում կիրառված պատժամիջոցները պայմանավորված էին Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական արտադրության ՀՕՊ համակարգի ձեռքբերմամբ, որը, ըստ Միացյալ Նահանգների, վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության և F-35 աննկատ կործանիչների ծրագրի համար։

Իր ելույթում Բարաքը նաև կասկած է հայտնել պատժամիջոցների՝ որպես քաղաքականության գործիքի վերաբերյալ։

«Իմ համեստ կարծիքով՝ պատժամիջոցները չեն գործում: Պատժամիջոցների տակ գտնվող երկիրը դառնում է այնքան խելացի, այնքան հնարամիտ, որ նրանք գտնում են դրանցից խուսափելու ուղիներ»,- ասել է նա։

C-400-ի գործարքի արդյունքում Թուրքիան հեռացվել էր F-35 համատեղ կործանիչների ծրագրից և բախվել իր պաշտպանական գնումներին ուղղված սահմանափակումների։

Բարաքը, որը պաշտոնը ստանձնել է 2025 թվականի մայիսին, ասել է, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև կապերը բարելավվում են՝ մատնանշելով պաշտպանական համագործակցության վերաբերյալ ընթացող քննարկումները և Արդարադատության նախարարության մարտ ամսվա որոշումը՝ համաձայնության գալ Թուրքիայի պետական ​Halkbank-ի հետ՝ Իրանի դեմ ենթադրյալ պատժամիջոցների խախտման վերաբերյալ երկարատև քրեական գործը լուծելու համար։

«Նախագահներ Թրամփը և Էրդողանը նստել են սեղանի շուրջ։ Halkbank-ի մասով այժմ լավ է։ F-16-ները կրկին վերանայվում են։ Դաշինքը վերակառուցվում է»,- ասել է նա։

Բարաքը վերջերս մի քանի այլ առիթներով ևս բարձրացրել է Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալու հնարավորությունը։ 2025 թվականի վերջին Աբու Դաբիում կայացած համաժողովում ելույթ ունենալով՝ նա ասել էր, որ Թուրքիան արդեն իսկ անդրադարձել է Վաշինգտոնի մտահոգություններին ռուսական արտադրության հրթիռային համակարգի գործունակության վերաբերյալ, քանի որ սարքավորումները ներկայում չեն օգտագործվում: Սակայն նա նշել էր, որ Թուրքիայի կողմից համակարգի շարունակական տիրապետումը մնում է երկու երկրների միջև լարվածության կենտրոնական կետը։

«Ես կարծում եմ, որ այդ հարցերը կլուծվեն առաջիկա չորսից վեց ամիսների ընթացքում»,- ասել էր նա։

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան մոտենում է ռուսական համակարգից ազատվելուն, Բարաքը պատասխանել էր. «Այո»։

F-35 ծրագրից հեռացվելուց ի վեր Անկարան լոբբինգ է արել վերականգնման հարցով՝ պնդելով, որ իր հեռացումն անարդար է։ Հարցը կրկին առաջին պլան է մղվել Անկարայի և Վաշինգտոնի միջև կործանիչների շուրջ համագործակցության վերաբերյալ վերսկսված շփումների մասին հաղորդագրությունների ֆոնին։

Ամերիկյան առաջադեմ ռազմական համակարգերի ցանկացած վաճառք պահանջում է նաև Կոնգրեսի հաստատումը, ինչը օրենսդիրներին զգալի լիազորություններ է տալիս գործընթացի նկատմամբ այն ժամանակ, երբ և՛ իսրայելցի, և՛ հույն պաշտոնյաները մտահոգություններ են հայտնել ծրագիր Թուրքիայի հնարավոր վերադարձի վերաբերյալ։

Թուրքիայից С-400-ների ենթակառուցվածքների լիակատար դուրսբերումը, որը հնարավոր կլինի Ռուսաստանին վերավաճառքի միջոցով, կվերացնի Անկարայի՝ F-35-ի ծրագրին վերադառնալու հիմնական խոչընդոտներից մեկը և կվերաբացի հինգերորդ սերնդի ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը։

2019 թվականին կոնսորցիումից հեռացվելուց առաջ Թուրքիան ծրագրում էր գնել 100 միավոր F-35A։ Նրա ներկայիս խնդրանքը 40 ինքնաթիռ է, քանի որ այդ ժամանակվանից ի վեր երկիրն ուշադրության մի մասը տեղափոխել է սեփական գաղտնի կործանիչի՝ հինգերորդ սերնդի KAAN-ի մշակման վրա, որը, ինչպես սպասվում է, շահագործման կհանձնվի 2028 թվականին։ Թուրքիան նաև ձգտում է ձեռք բերել Eurofighter Typhoon և ԱՄՆ-ում արտադրված F-16 ինքնաթիռներ՝ իր ռազմաօդային ուժերը հզորացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի