Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Բրյուսովի անվան համալսարանին հատկացված՝ Երևանի Կենտրոնում գտնվող 451.1 քմ մակերեսով անշարժ գույքը կոռուպցիոն սխեմայով դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի սեփականությանը։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն (Արմեն Աշոտյան-խմբ․), լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյան-խմբ․)  և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի (Արտյոմ Խաչատրյան-խմբ․) նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:

Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երևան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։