Քոչարյանի խնամու եղբորորդին իր սարքած ճանապարհը քանդելու է, նորից անի․ ընկերներով՝ ասֆալտի բիզնեսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.04.2026 | 21:30
Ինչ ֆինանսավորում է ստացել ՀԱԿ-ը 2025-ին
17.04.2026 | 21:14
Բաքուն հաջորդ տարի Ստեփանակերտում նախատեսում է երկաթուղային ու ավտոբուսային կայարանների համալիր բացել
17.04.2026 | 21:00
Արևմուտքը Փաշինյանին չի աջակցում․ ԵՄ-ն օգնում է պետությանը՝ ՌԴ-ի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 20:44
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հետ քննարկել է համագործակցության հարցեր
17.04.2026 | 20:29
ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր
17.04.2026 | 20:15
Քոչարյանի խնամու եղբորորդին իր սարքած ճանապարհը քանդելու է, նորից անի․ ընկերներով՝ ասֆալտի բիզնեսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 20:10
Ռուսաստանը միայն Նիկոլ Փաշինյանին է ուղղորդում․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
17.04.2026 | 20:00
Հայ ժողովրդի մեջ մարել է պետականություն ունենալու կայծը․ համառ պայքարելու եմ, որ չմեռնի ազատ և անկախ ապրելու ցանկությունը․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 19:53
Firebird-ի կողմից ՀՀ-ում ԱԲ գործարան կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում. Փաշինյանն ընդունել է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների
17.04.2026 | 19:43
946 ընտրող՝ առանց հստակ ընթացակարգի. ինչպե՞ս կքվեարկեն Սամվել Կարապետյանն ու տնային կալանքի տակ գտնվող մյուս անձինք
17.04.2026 | 19:30
Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
17.04.2026 | 19:22
Պուտինի վարկանիշն արդեն վեց շաբաթ անընդմեջ անկում է գրանցում
17.04.2026 | 19:08
«Ոչ մի անգամ չեմ թաքնվել». Սամվել Կարապետյանը ելույթ ունեցավ դատարանի դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 19:01
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 19:00
ՔՊ-ի էլիտային հարց եմ տալիս՝ Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, հա՞շտ եք Փաշինյանի հետ, որ ՀՀ-ն մերը չէր, հիմա մերն է․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում քանդվելու է շուրջ 20 կմ երկարությամբ նոր ասֆալտապատված ճանապարհահատված․ նման որոշում է կայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդաթյանն այս մասին հայտնեց Կառավարության ապրիլի 9-ի նիստում՝ շեշտելով, որ որակի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։

Դավիթ Խուդաթյան, 6:10 Մենք այդ ճանապարհը քանդելու ենք։ Սա ենթադրում է, որ շինարարն այդ գործընթացի շրջանակում ունենալու է 500 մլն դրամի կորուստ, բայց սա այն արժեքն է, որն իրենք պետք է վճարեն անորակ աշխատանքի համար։

Որակի հետ կապված խնդիրները, ըստ նախարարի, հիմնավորվել են նաև լաբորատոր փորձաքննությամբ։

Factor TV-ին հայտնի դարձավ, որ խոսքը Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 կմ հատվածի մասին է։ Factor TV-ն Գնումների պետական համակարգի ուսումնասիրությամբ պարզեց, որ այս ճանապարհի կառուցապատման աշխատանքները սկսվել են 2024 թվականին, ավարտվել՝ 2025-ին։ Պետբյուջեից հատկացվել է 3 միլիարդ 375 մլն դրամ։ «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ն ավելի քան 7 տասնյակ պայմանագիր ունի պետական ու համայնքային կառույցների հետ։

Ո՞ր ընկերությունն է պետբյուջեից ստացել 3 միլիարդ 375 մլն դրամ և ո՞ւմ է այն պատկանում

Factor TV-ն Գնումների պետական համակարգից տեղեկանում է, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից մեկը՝ «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ը։ Ընկերությունը պատկանում է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor TV-ն պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերից «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերության վրա 884 մլն դրամի չափով արգելանք է դրված։ Դատախազությունն այն համարում է ապօրինի ծագման։

Մենք օրեր շարունակ փորձեցինք կապ հաստատել Բադալյանի հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Ընկերության գրասենյակ մեր զանգերն անպատասխան մնացին։ Կապ հաստատեցինք Արմեն Բադալյանի հետ, առաջարկեց զանգահարել 15 րոպեից, սակայն հետո այլևս մեր զանգերին չպատասխանեց։ Factor TV-ին հաջողվեց զրուցել «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ում բարձր պաշտոն զբաղեցնող երկու անձանց հետ, սակայն թեմայի վերաբերյալ բովանդակային մեկնաբանություն չտվեցին։

Մինչ պետբյուջեից ավելի քան 9 մլն դոլար ստացած ընկերությունից չեն շտապում Դավիթ Խուդաթյանի մեղադրանքներին արձագանքել, «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերին հայտարարել էին Տաթև-Աղվանի ավտոճանապարհի հիմնավորոգման ավարտի մասին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը վերջին օրերին ահազանգում է ասֆալտապատման խնդիրների մասին։ Factor TV-ն հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատգամավորը վերաբերվում իր քաղաքական ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ խնամիական կապեր ունեցող Բադալյանների ընկերության հետ կապված իրավիճակին։

«Հիմա դուք ինձանից ի՞նչ ակնկալիք ունեք, այսինքն, ամեն ինչ պետության ձեռքում է, եթե անորակ է եղել, թող պատասխանատվության ենթարկեն։ Ե՞ս պետք է պատասխանատվություն կրեմ Քոչարյանի խնամու բարեկամի արած անորակ ասֆալտի համար»,- հայտարարեց Խամոյանը։

«ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ին ասֆալտապատման որակը հսկել է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ»-ի նախկին աշխատակցի ընկերությունը

Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ռ Քոնսալթ» ընկերությունը, որն ընտրվել է մրցույթով։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Պետական գնումների համակարգից։ Պետբյուջեից ստացած 3 մլն դրամի դիմաց «Ռ Քոնսալթ»-ը, ըստ պայմանագրի, պետք է ամենօրյա ռեժիմով տեխնիկական հսկողություն իրականացներ՝ հավաստիանալու, որ  ամեն ինչ արվում է ըստ գործող նորմերի և կանոնների։ Այսպիսով՝ «Ռ Քոնսալթ» ընկերությունը որակի հսկողության գլխավոր պատասխանատուն է։

«Ռ Քոնսալթ» ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Ռուբեն Միրզոյանն է։ Նա աշխատել է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի ղեկավար կազմում։ Այս տեղեկությունը նշված է նրա ֆեյսբուքյան էջում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի անձնական տվյալների որոնման գործիքի միջոցով Factor TV-ն պարզեց, որ Միրզոյանները և Բադալյանները գործընկերներ են եղել մեկ այլ՝ արդեն գործունեությունը դադարեցրած «Միրնոր» ընկերությունում։ Այս փոխկապակցվածությունը հարցեր է առաջացնում․ արդյո՞ք  Միրզոյանի ընկերությունը կարող էր պաշաճ վերահսկել Բադալյանի ընկերության իրականացրած աշխատանքները։

Factor TV-ն փորձեց Ռուբեն Միրզոյանից մեկնաբանություն ստանալ ասֆալտապատման աշխատանքների որակի հսկողության վերաբերյալ։ Նա լսեց հարցը, առաջարկեց հետո մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ այդ պահին մեքենայի ղեկին է, բայց հետո զանգերն անպատասխան թողեց։

Կառավարության նախկին պաշտոնյայի մասնակցությունն այս գործարքում

Factor TV-ն պարզեց, որ նախագծումն իրականացրել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն։ Այս ընկերության 88,13 տոկոսը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պատկանում է մինչև 2023 թվականը Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Բադալյանին։ Ի դեպ, Բագրատ Բադալյանը, որը պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ում թանկարժեք առանձնատուն էր գնել, իր ընկերությամբ պետությանը բազմամիլիոնանոց ծառայություններ է մատուցում։

Այսպիսով՝ պետբյուջեից հատկացված միլիարդավոր դրամների արդյունավետությունը հարցականի տակ է, իսկ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ Թեև ճանապարհաշինական աշխատանքները երաշխիքային ժամկետ ունեն, իսկ առաջացած թերությունները շինարարը պետք է վերացնի իր միջոցներով, այդ ընթացքում լրացուցիչ անհարմարություններ են առաջանում քաղաքացիների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան