Ինչ տեսք ունի Ծառուկյանի աղջկա և փեսայի բռնագանձվող գույքը․ բազմամիլիոնանոց ունեցվածքի մի մասը՝ ՀՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.04.2026 | 23:30
250 մլն դոլարի ներդրում՝ 2500 նոր աշխատատեղ. Պապոյանն այցելել է Նարեկ Նալբանդյանի թռչնաբուծարան
17.04.2026 | 23:27
Վաշինգտոնն ու Անկարան շուտով կարող են լուծել ռուսական C-400-ի մասով պատժամիջոցների շուրջ վեճը․ ԱՄՆ դեսպան
17.04.2026 | 23:13
Ալիևների ընտանեկան բիզնեսի համար Կասպից ծովը չորացնելու և արհեստական ​​կղզիներ ստեղծելու նախագծին պաշտոնական թույլտվություն է տրամադրվել
17.04.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.04.2026 | 22:58
Հունիսի 7-ին ընտրություն է կատարվելու փորձանքի, փորձարկման և փորձառության միջև. Քոչարյանը փորձառուն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:51
Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
17.04.2026 | 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
17.04.2026 | 22:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
17.04.2026 | 22:19
Ինչ տեսք ունի Ծառուկյանի աղջկա և փեսայի բռնագանձվող գույքը․ բազմամիլիոնանոց ունեցվածքի մի մասը՝ ՀՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:07
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2026 | 21:54
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ընդլայնվում է. Հաջիև
17.04.2026 | 21:43
Բավակա՛ն է. Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արգելել է» Իսրայելին ռմբակոծել Լիբանանը
17.04.2026 | 21:30
Ինչ ֆինանսավորում է ստացել ՀԱԿ-ը 2025-ին
17.04.2026 | 21:14
Բաքուն հաջորդ տարի Ստեփանակերտում նախատեսում է երկաթուղային ու ավտոբուսային կայարանների համալիր բացել
17.04.2026 | 21:00
Արևմուտքը Փաշինյանին չի աջակցում․ ԵՄ-ն օգնում է պետությանը՝ ՌԴ-ի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Առինջ գյուղի հսկայական առանձնատան 90 տոկոսն արդեն պետությանն է։ Այն պատկանում էր Գագիկ Ծառուկյանի աղջկան՝ Ռոզա Ծառուկյանին և նրա փեսային՝ Կարապետ Գուլոյանին։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ` այս անշարժ գույքից Գուլոյաններին կմնա ընդամենը 10 տոկոսը։ 

Գուլոյաններից բռնագանձման ենթակա առանձնատունը հսկայական տարածք է զբաղեցնում, ամբողջովին շրջապատված է ծառերով, առկա է նաև լողավազան և կանաչ գոտի։ Բնակելի տարածքից դուրս մեծ այգի է՝ պտղատու ծառերով։ Ըստ կադաստրային տեղեկանքի` առանձնատունն ունի երկու հարկ՝ 289,1 քմ և 282,3 քմ մակերեսներով և նկուղ՝ գրեթե 341 քմ տարածքով։ 3 ջրավազան կա 31,4, 207,9  և 11,35 քառակուսի մետր մակերեսներով։ Ավտոտնակ-պահակատունը զբաղեցնում է 125,4 ք/մ տարածք, ավտոտնակ-պահեստը՝ 137։ Միայն հողամասի մակերեսը գրեթե 8600 քմ է։ 

Կոտայքի նախկին մարզպետի և Ծառուկյանի աղջկա համատեղ ունեցվածքից միայն այս առանձնատունը չէ, որ ենթակա է բռնագանձման․ ըստ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ընկերության 2000 հատ բաժնետոմս և 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294,900 դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264,000 դոլարի պահանջի իրավունքը:

Անձամբ Կարապետ Գուլոյանից կպետականացվի նաև 934,000 դրամ՝ որպես «Էլեկտրամոնտաժ» ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1 մլրդ 227 մլն դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում։ Եվս 58 մլն դրամ կբռնագանձվի որպես ապօրինի եկամտի մնացորդ։

Բռնագանձման գործն անցել է ներհայաստանյան դատական բոլոր ատյաններով․ դեռևս 2024 թվականի հուլիսին Հակակոռուպցիոն դատարանը բռնագանձման վճիռ էր կայացրել, որի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել ինչպես Գլխավոր դատախազությունը, այնպես էլ Գուլոյանների ընտանիքը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահող դատավորը՝ Գոռ Հարությունյանը, համաձայն չլինելով դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշմանը, հատուկ կարծիք էր գրել՝ նշելով, որ Գուլոյանի ու կնոջ եկամուտներն օրինական են եղել, հետևաբար, վճիռը պետք է բեկանվեր և փոփոխվեր՝ Դատախազության հայցն ամբողջությամբ մերժվեր, այլ ոչ ուղարկվեր նոր քննության: Գործը հասավ մինչև Վճռաբեկ դատարան, որն էլ, փաստացի, հայցը բավարարեց մասնակի։

Կարապետ Գուլոյանն ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան։ Ուսումնառության շրջանում արդեն իսկ աշխատել է Գլխավոր դատախազությունում, սկզբում՝ ստաժոր-քննիչ, ապա՝ քննիչ, իսկ 2007-2008 թվականներին՝ դատախազ։ Պաշտոնը թողնելուց հետո 2008-2015 թվականներին զբաղեցրել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2018-ի մայիս եղել է Կոտայքի մարզպետ։ 

Գուլոյանն անցել է նաև քրեական գործերով․ 2020 թվականի հունիսին Հատուկ քննչական ծառայությունը նրան որպես մեղադրյալ ներգրավեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածի հատկանիշներով հարուցված գործի շրջանակում։ Հանցագործությամբ պատճառված շուրջ 295 միլիոն դրամի գույքային վնասը նրա և գործով անցնող մյուս պաշտոնյայի կողմից փոխանցվեց ՀՔԾ-ի դեպոզիտային հաշվին: 

2023-ի սեպտեմբերի քրեական նոր հետապնդում հարուցվեց․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով նա կրկին հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Այս անգամ ևս Գուլոյանը 537 մլն 802 հազար դրամի գույքային վնասից 474 մլն 949 հազար նախաքննության ընթացքում վերականգնեց պետությանը։

2025 թվականի նոյեմբերին Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք առաջադրվեց 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման համար։ Նա վերականգնեց համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը, գործն այսօր դատարանում է։ Գուլոյանն անցնում է նաև Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի վերաբերյալ կաշառքի գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան