Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ընդլայնվում է. Հաջիև

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության գործընթացն ընդլայնվում է։ Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական կենտրոն» պանելային քննարկմանն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Մենք կառուցում ենք տարածաշրջանային անվտանգության նոր երկարաժամկետ ճարտարապետություն և ձգտում ենք ապահովել խաղաղություն և անվտանգություն բոլոր երկրների համար։ Համագործակցության այս ուղղությունը ներառում է նաև երկու աշխարհաքաղաքական դաշինքների միջև հարաբերությունների զարգացումը։ Սա ձեռք է բերվել հանրությանը տարածաշրջանային համագործակցության բաց և ներառական մոդել առաջարկելու միջոցով»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում ներկայում ո՛չ լիակատար խաղաղություն է, ո՛չ էլ բացահայտ հակամարտություն։

«Մենք արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել խաղաղության հասնելու համար, և դա հաստատվեց Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Թուրքիան նաև նախաձեռնել է երկու երկրների (Թուրքիայի և Հայաստանի) միջև հարաբերությունների բարելավման գործընթացը։ Սակայն այս նախաձեռնությունները չպետք է մնան միայն թղթի վրա։ Պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր և իրական աշխատանք։ Միայն այս կերպ կարելի է վստահություն կառուցել երկու երկրների միջև»,- ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ ադրբեջանական ապրանքներն արդեն արտահանվում են Հայաստան, միևնույն ժամանակ, «հայկական ապրանքները սկսել են ներմուծվել Ադրբեջան»։

«Սա կարևոր քայլ է փոխադարձ վստահության կառուցման առումով։ Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև պետք է կառուցվեն հուսալի և կայուն հարաբերություններ»,- ասել է նա։

Նշելով, որ հարևան տարածաշրջաններում ներկայում ընթանում են տարբեր հակամարտություններ, Հաջիևն ասել է․ «ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը ազդում են տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա: Հետևաբար, մենք ակտիվորեն աշխատում ենք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Թուրքիայի և Վրաստանի հետ համագործակցությունը կարևոր դեր է խաղում այս գործընթացում»։

Ըստ նրա՝ իրական խաղաղության ապահովումը տեղում անվտանգությունն ապահովող հիմնական գործոնն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի