Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման համար

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Արդեն շուրջ մեկ տարի Հայաստանը դիմագրավում է ՔՈՎԻԴ-19 համավարակին: Երկրում համավարակի բռնկումից մինչև օրս Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին աջակցելու, համավարակի հետևանքները չեզոքացնելու և այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու նպատակով. տեղեկացնում են ԲՀՀ-ից:

ԲՀՀ-Հայաստանը լսելի է դարձրել քաղաքացիական հասարակության ձայնը՝ համավարակի պայմաններում պատշաճ արձագանքելով իրավունքների, հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին: Այս ընթացքում Հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն առավելապես կենտրոնացած է եղել միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ընտանեկան բռնությունից տուժածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների և սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության և նրանց աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

Որպես հրատապ մարդասիրական աջակցություն այս խմբերին՝ ԲՀՀ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ սննդամթերք, հիգիենայի պարագաներ ու անհատական պաշտպանության միջոցներ պարունակող օգնության փաթեթներ են տրամադրվել ավելի քան 3500 անձի և շուրջ 1000 ընտանիքի Երևանում և մարզերում: Այս օգնության տրամադրումը հնարավոր է եղել կազմակերպել հասարակական կազմակերպությունների ջանքերով ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգմամբ:

Որպես աջակցություն Հայաստանի հանրային առողջապահության ոլորտին՝ ԲՀՀ-Հայաստանը կազմակերպել է 2,200 ՊՇՌ թեստերի գնումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: Հիմնադրամի աջակցությամբ անհատական պաշտպանության միջոցներ են ձեռք բերվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի բուժաշխատողների համար՝ աջակցելու առաջնագծում ՔՈՎԻԴ-ի դեմ պայքարող բուժանձնակազմի անվտանգության ու առողջության պահպանմանը: Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող անձանց առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով՝ Հիմնադրամի ֆինանսավորմամբ անվճար խորհրդատվություններ են կազմակերպվել ՔՈՎԻԴ-19-ին հակազդելու, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքները պաշտպանելու համար:

ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել փակ և կիսափակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում համավարակի կանխարգելման ու այս հաստատություններում մարդու իրավունքների պատշաճ ապահովման համար: Հրատապ աջակցություն է ցուցաբերվել ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում ազատությունից զրկված անձանց՝ առողջապահական համարժեք ծառայություններ ստանալու իրավունքի պաշտպանությանը:

 

Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են եղել նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք զգալի կորուստներ են կրել համավարակի հետևանքով: Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 50 փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ վերապատրաստվել են ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումների թեմայով: Դրամաշնորհներ են տրամադրվել 15 ձեռնարկությունների, որոնց գոյատևման միակ հնարավորությունն այդ ֆինանսական օգնությունն էր:

 

Հիմնադրամը քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու կրթության հասանելիությունը սոցիալապես խոցելի ընտանիքների, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում ապրող երեխաների համար: Հիմնադրամի աջակցությամբ հայոց լեզվի և մաթեմատիկայի հեռուստադասեր են նկարահանվել և հեռարձակվել Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: Բացի այդ, Հիմնադրամն աջակցել է Տավուշի մարզում 6 գյուղական դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը՝ այդ կերպ երաշխավորելով դպրոցներում կրթության շարունակությունը համավարակի ընթացքում: Աջակցություն է տրամադրվել նաև աուտիզմ և զարգացման խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող երեխաներին, որոնց կյանքի որակն էապես փոխվել է ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով: Նրանց ընտանիքներին տրամադրվել է ոչ միայն ուղղակի սոցիալական, այլև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն:

 

ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ կազմակերպվել են համավարակի մասին հանրային իրազեկման և տեղեկատվական արշավներ, առցանց քննարկումներ, որոնք նպաստել են ՔՈՎԻԴ-19-ի մասին՝ փաստերի և գիտության վրա հիմնված հանրային ընկալման ձևավորմանը և այս թեմայով ապատեղեկատվության դեմ պայքարին:

 

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում ԲՀՀ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է այստեղ: