Խոշտանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել տղամարդուն բռնության ենթարկելու դեպքով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ապրիլի 29-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից Սերգեյ Աբրահամյանին բռնության ենթարկելու մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Հրապարակման հիման վրա այսօր քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր քաղաքացու նկատմամբ հերթական խոշտանգման մասին։ FactorTV-ն կապ էր հաստատել տուժողի հետ, որը մեզ հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել. «Ապրիլի 28-ին վկայի կարգավիճակով գնացել եմ Արմավիրի քննչական բաժին, որտեղ, սակայն, ինձ չեն ընդունել։ Արդեն հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ են եկել մեր տուն, որոնց հետ ես պատրաստվում էի ներկայանալ բաժին, սակայն այդ ընթացքում իմ բնակարան ներխուժեցին այլ ոստիկաններ և կնոջս աչքի առաջ սկսեցին ինձ բռնության ենթարկել։ Հետո տարան ոստիկանության բաժին, որտեղ ծեծը շարունակվեց. սկոչով կապեցին բերանս ու սկսեցին շատ ուժեղ հարվածներ հասցնել։ Ժամը 17:00-ի սահմաններում ինձ տեղափոխեցին քննչական բաժին, որտեղ ես գրեցի ինձ հետ կատարվածի մասին և խնդրեցի Շտապ օգնություն կանչել, սակայն ինձ դուրս հանեցին և ասացին՝ դու ինքդ որտեղ ուզում ես գնա»։ Սերգեյ Աբրահամյանը դեպքի հաջորդող օրերին խոշտանգման դեպքի մասին դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազին և Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների։ Ռոզա Վարդանյան