Ծեծել են տանը՝ կնոջ աչքի առաջ, տարել բաժին, սկոչով կապել բերանը և շարունակել բռնությունը. նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սկզբից սկսեցին ծեծել տանը՝ կնոջս ներկայությամբ, ապա տեղափոխեցին ոստիկանության բաժին և խոշտանգումը շարունակվեց ավելի դաժան ձևով»,- Factor TV-ին պատմում է ոստիկանությունում բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, երբ վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական բաժին, սակայն իրեն չեն ընդունել։ Արդեն հաջորդ օրը ոստիկանները եկել են իր բնակարան։

Սերգեյի խոսքով՝ մինչ ոստիկանները սուրճ են խմել, իսկ ինքը պատրաստվելիս է եղել, որ նրանց հետ բաժին գնա, այլ ոստիկաններ են ներխուժել տուն։ Համացանցում հրապարակված տեսանյութում հենց տանը բռնության ենթարկվելու կադրերն են, որ նկարահանել է Սերգեյի կինը։ Արդեն ոստիկանության բաժնում, ըստ տուժածի, խոշտանգումն առավել դաժան է եղել։ Տղամարդու խոսքով՝ բաժնում ծեծված վիճակում մնացել է մինչև ժամը 17:00-ն, ինչից հետո իրեն տարել են քննչական բաժին, այնտեղից էլ ինքն իր ոտքով գնացել է հիվանդանոց, որտեղ ևս ամեն ինչ հարթ չի անցել։

Խոշտանգման հերթական դեպքի մասին այսօր առավոտյան ահազանգել էր Աբրահամյանի փաստաբանը։

Սերգեյ Աբրահամյանը դեպքին հաջորդող օրերին խոշտանգման դեպքի մասին դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին և Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։

Փաստաբանի ահազանգից հետո միջադեպի մասին հաղորդագրություն տարածեց Ներքին գործերի նախարարությունը, նշելով՝ բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն։

Խոշտանգման այս դեպքից ընդամենը օրեր առաջ իրավապահ համակարգում և քրեակատարողական հիմնարկներում բռնության դեպքերի կանխարգելման մասին մեծ քննարկում էր կազմակերպվել պատկան մարմինների մասնակցությամբ։ Եվ մինչ խոշտանգման և բռնության այսօրինակ ահազանգեր են ստացվում, իրավապահ համակարգի ներկայացուցիչները պնդում են՝ պատկերն այնքան էլ մտահոգիչ չէ, որքան ներկայացվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան