Tesla-ն հերքում է Իլոն Մասկին փոխարինողի փնտրելու մասին տարածվող տեղեկությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Tesla-ի նախագահ Ռոբին Դենհոլմը հերքել է Wall Street Journal-ի  տեղեկությունները, որ տնօրենների խորհրդի անդամները դիմել են գործադիր տնօրեն Իլոն Մասկին՝ նոր փոխարինող գտնելու համար, գրում է France 24-ը։

WSJ-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ Tesla-ի խորհրդի անդամները մոտ մեկ ամիս առաջ կապ են հաստատել մի քանի որոնողական ընկերությունների հետ՝ ընկերության նոր գործադիր տնօրենին գտնելու համար։

Դենհոլմը X-ում գրել է, որ հաղորդագրությունը «բացարձակապես կեղծ է»՝ հավելելով, որ էլեկտրական մեքենաներ արտադրողի խորհուրդը «լիակատար վստահություն» ունի Մասկի կարողությունների նկատմամբ՝ «շարունակելու առաջիկա հետաքրքիր աճի ծրագիրը»։ Մասկն էլ X-ում նշել է, որ հրապարակումն «ակնհայտորեն կեղծ հոդված» է։

Իլոն Մասկն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ զգալիորեն կկրճատի Թրամփի վարչակազմին հատկացված ժամանակը և ավելի շատ ժամանակ կհատկացնի Tesla-ի կառավարմանը։ Նրա պաշտոնավարումը Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE), որտեղ նա ղեկավարում է դաշնային աշխատատեղերի կրճատման ջանքերը, դարձել է Թրամփի նախագահության ամենավիճահարույց կողմերից մեկը, իսկ նրա բացակայությունը Tesla-ից ներդրողների համար մտահոգության լրացուցիչ աղբյուր է, քանի որ էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է։

Մասկի աջակցությունը Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքականությանը հանգեցրել է նաև նրա և ընկերության դեմ բողոքի ցույցերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում նրա ցուցասրահների և լիցքավորման կայանների վանդալիզմի։ WSJ-ի հաղորդմամբ՝ խորհրդի անդամները հանդիպել են Մասկի հետ և խնդրել նրան հրապարակավ հաստատել, որ ավելի շատ ժամանակ է անցկացնելու Tesla-ում։ Նշվում է, սակայն, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Մասկը, որը նույնպես տնօրենների խորհրդի անդամ է, տեղյակ է եղել իրավահաջորդության պլանավորման մասին, թե՞ նրա՝ Tesla-ում ավելի շատ ժամանակ անցկացնելու խոստումն ազդել է այդ ջանքերի վրա։

Tesla-ն գտնվում է վճռորոշ փուլում։ Աշխարհում աճող մրցակցության պայմաններում Մասկը նոր, մատչելի էլեկտրական մեքենաների հարթակ ստեղծելու իր խոստումից անցել է անօդաչու տաքսիների և մարդակերպ ռոբոտների արտադրությանը՝ ընդգծելով Tesla-ի ապագան որպես արհեստական ​​բանականության և ռոբոտաշինության ընկերություն, այլ ոչ թե որպես ավտոարտադրող։ Ընկերության գնահատման մեծ մասը հիմնված է այդ տեսլականի վրա, և որոշ ներդրողներ կարծում են, որ Թրամփը կօգնի դրա առաջխաղացմանը։ Անցյալ շաբաթ դաշնային կարգավորողները մեղմացրել էին ինքնավար տրանսպորտային միջոցների փորձարկման կանոնները, ինչի հետևանքով Tesla-ի բաժնետոմսերն աճել են։

WSJ-ն նշում է, որ Tesla-ի որոշ տնօրեններ, այդ թվում՝ համահիմնադիր Ջեյ Բի Ստրաուբելը, հանդիպումներ են ունեցել խոշոր ներդրողների հետ՝ նրանց վստահեցնելու, որ ընկերությունը լավ ձեռքերում է։ Ներդրողները վաղուց մեղադրում են Tesla-ի խորհրդին անկախության պակասի և Մասկին զսպելու հարցում անկարողության մեջ։

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի հետ Մասկի սերտ հարաբերությունները, հավանաբար, Եվրոպայում Tesla-ի վաճառքի կտրուկ անկման գործոն են։ Mobility Denmark-ի կողմից հինգշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ Tesla-ի մեքենաների վաճառքը Ֆրանսիայում ապրիլին նվազել է 59 տոկոսով, իսկ Դանիայում նոր մեքենաների վաճառքն ապրիլին տարեկան կտրվածքով նվազել է 67.2%-ով։

Ֆրանսիական ավտոարտադրողների ասոցիացիան (PFA), որը համեմատել է ապրիլ ամսվա գրանցման տվյալները նախորդ տարվա նույն ամսվա հետ, նշել է նաև, որ 2025 թվականի սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է 7,556 Tesla մեքենա, ինչը 44 տոկոսով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ ԵՄ երրորդ խոշորագույն ավտոմեքենաների շուկայում անկումը հաջորդել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) առաջին եռամսյակի տվյալներին, որոնք ցույց են  տալիս, որ Tesla-ի վաճառքը ԵՄ-ում նվազել է 45 տոկոսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի