Երկու տուժած՝ Սարյան փողոցում գազաբալոններ տեղափոխող մեքենայի պայթյունից․ մանրամասներ՝ դեպքի վայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Սարյան փողոցում տեղի ունեցած պայթյունից երկու տուժած կա։ Այսօր ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 2/2 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ին փոխանցեց, որ տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը տեղում է բուժօգնություն ստացել։

Factor TV-ն խոսել է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու հետ, որը գլխի հատվածում վնասվածք էր ստացել։ 

«Չհասկացա՝ ինչ է տեղի ունենում։ Ուղղակի կանգնած էի, ինչ-որ բան կպավ ինձ»,- ասած տուժած քաղաքացին։

Սարյան փողոցում տեղի ունեցած գազաբալոններ տեղափոխող մեքենայի պայթյունից հետո ոստիկանությունը սահմանազատել է տարածքը։ Սահմանազատված տարածքում կան ևս չորս վնասված մեքենաներ։ Տեղում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները հորդորում են քաղաքացիներին չմոտենալ գետնին ընկած գազաբալոններին։

Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունից հետո տարածված գազի հոտի պատճառով պատահարի հարակից տարածքում գործող սրճարանների հաճախորդներն ու անձնակազմը դիմակ են կրում։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Անի Թամրազյան