Դիպուկահարներ, դիմակավորված ԱԱԾ-ականներ, ծեծկռտուք. Փաշինյանի այցը նախարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Կառավարության երրորդ մասնաշենքը վաղ առավոտից շրջապատված էր ոստիկանական մեծաթիվ ծառայողներով և ԱԱԾ աշխատակիցներով, այդ թվում՝ դիմակավորված: Շենքը խիստ հսկողության տակ էր վերցված, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այստեղ խորհրդակցություն էր անցկացնելու շրջակա միջավայի նախարար Ռոմանոս Պետրոսյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Փաշինյանն այս վանկարկումների ներքո և մեծաթիվ թիկնապահներով շրջապատված Կառավարության գլխավոր շենքից քայլելով գնաց կառավարական երրորդ մասնաշենք: Իրավապահներն այդ ընթացքում ամբողջությամբ փակել էին Արամ, Բյուզանդ, Մելիք-Ադամյան փողոցների երթևեկությունը, քաղաքացիների համար ևս այս փողոցները և հարակից այգին փակ էին անցուդարձի համար․ այգում միայն ոստիկաններ էին ու ԱԱԾ-ականներ:

Ոստիկանական զորքերի, դիպուկահարների և ԱԱԾ ՊՊԾ ծառայողների ներգրավմամբ խստացված հսկողություն իրականացվում էր, քանի որ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները նախապես հայտարարել էին, որ թույլ չեն տալու Փաշինյանի մուտքը նախարարության շենք: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ոչ միայն մտավ մասնաշենք, այլ նաև երեք ժամ տևողությամբ խորհրդակցություն անցկացրեց:

Այս ընթացքում, սակայն, դրսում բախումներ գրանցվեցին ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Իրավապահները բերման ենթարկեցին, ընդհանուր առմամբ, ակցիայի 57 մասնակցի՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ:
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել նաև շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին: Գործողության հետևանքով Սաղաթելյանը թեթև մարմնական վնասվածքներ ստացավ, դեմքի շրջանում նկատելի էին արյան հետքեր: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց՝ Սաղաթելյանը հրաժարվել է բժշկի դիմել:

Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանները գետնին տապալեցին «Սպուտնիկ Արմենիա»-ի լուսանկարչին։
Շրջակա միջավայրի նախարարություն տանող ճանապարհը փակած ոստիկաններից էլ լրագրողները փորձեցին պարզել՝ ինչո՞ւ չեն կարող մոտենալ գոնե շենքի մուտքին՝ վարչապետին հարցեր ուղղելու համար, և սա այն պարագայում, որ հավատարմագրեր ունեն Կառավարությունից: Ոստիկանության մայորը որևէ հիմնավոր պարզաբանում չներկայացրեց:

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարությունից հեռացավ՝ լրագրողների հարցերին չպատասխանելով: Վարչապետի աշխատակազմից Factor TV-ին փոխանցեցին, որ վարչապետի անվտանգությունն է որոշել, որ լրագրողները Փաշինյանին մոտենալու իրավունք չունեն: Վարչապետի հեռանալուց հետո լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ակցիան ձախողվեց․ Փաշինյանին, այնուամենայնիվ, հաջողվեց քայլելով Կառավարությունից գնալ նախարարություն և վերադառնալ։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումներին՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ ոստիկանությունն իր գործառույթն է իրականացրել, որի ընթացքում բախումները բացառել հնարավոր չէ:
Հարցին՝ անընդունելի չէ՞, որ ընդդիմության առաջնորդը մարմնական վնասվածքներ է ստացել, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ հիշեցնելով իր ընդդիմադիր տարիները, երբ ոստիկաններն իրեն ևս հարվածել են:

Նշենք, որ ոստիկանապետի հանձնարարականով՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել այսօր Կառավարության մասնաշենքերի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների գործողությունների վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան