ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ջանքերը՝  հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստման

Լուրեր

17.09.2026 | 10:56
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար:

Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք տարիների ընթացքում` որպես Եվրոպական միության կողմից ֆինասնավորվող 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության  մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում:

«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց` առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը», – ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«COVID-19-ը սահման չի ճանաչում, այն համախմբում և միասնական լուծումներ է պահանջում: Հատկանշական է, որ համերաշխության սկզբունքից ելնելով` համախմբվեցինք ու այսօր էլ փորձում ենք միասնական ուժերով պայքարել այս արհավիրքի դեմ: Եվրոպական Միության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի առողջապահության նախարարության միասնական ծրագրերի շարունակականությունն այս ամենի ապացույցն է: Համավարակի օրերին մեր երկիրը ևս մեկ մարտահրավերի առաջ կանգնեց: Պատուհասած պատերազմը ոչ միայն պետության, այլև առողջապահական համակարգի համար էր լուրջ փորձություն: Չնայած ԱՀԿ-ի` պատերազմի դադարեցման կոչերին, Հայաստանը ստիպված եղավ անցնել 44-օրյա դժոխքի միջով: Այդուհանդերձ, համավարակի ուժգնացման և պատերազմի ընթացքում Հայաստանը զգաց առկա ամուր գործակցության արդյունքը: Մեր գործընկերներն այսօր էլ պատրաստակամ են ու մեր կողքին են պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում: Հույս ունենք, որ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը կօգնի գործընկեր երկրներին դյուրացնելու համավարակի առաջացրած բոլոր խոչընդոտները», ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն նշում է. «Պատվաստանյութերը հույս և պաշտպանություն են տալիս նրանց, ովքեր պայքարում են այս համավարակի առաջնագծում, և նրանց, ովքեր գտնվում են առավելագույն ռիսկային խմբում և ապրում են՝ վախենալով վարակի կործանարար ազդեցությունից: Այս առատաձեռն աջակցության շնորհիվ ԱՀԿ-ն կարող է ամրապնդել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ապահովելու, որ պատվաստանյութերը հնարավորինս արագ և արդյունավետորեն հասնեն նրանց, ովքեր ամենաշատը դրանց կարիքն ունեն»:

Ծրագրի ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին փուլի նախապատրաստական և պատվաստանյութերի բաշխման աշխատանքների կատարմանը` շեշտը դնելով ռազմավարական ծրագրային ոլորտներում առկա հրատապ կարիքների վրա, ինչպիսիք են՝ պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները/պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները:

Ծրագիրը շարունակում է ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից տրամադրվող ընթացիկ աջակցությունը՝ ուղղված COVID-19-ի համավարակին, ներառյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, 35 միլիոն եվրո արժողությամբ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին վիրուսի դեմ պայքարում և ավելի արդյունավետորեն լուծել առավել խոցելի մարդկանց կարիքները: