Ադրբեջանում Google Map-ից պահանջում են հեռացնել ԼՂ-ի բնակավայրերի հայկական անունները

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ադրբեջանում պահանջում են, որ Google Map-ը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անունները, որոնք քարտեզում երկլեզու են՝ հայերեն և ադրբեջաներեն, փոխվեն և մնա միայն ադրբեջաներեն տարբերակը։ Ի դեպ՝ սա Ադրբեջանում նոր պահանջ չէ, սակայն արցախյան պատերազմից հետո սրա շուրջ քննարկումները սկսել են ակտիվանալ։

Մասնավորապես, Էկոլոգիայի ու բնական պաշարների «Գեոդեզիայի ու քարտեզագրության» ՍՊԸ տնօրեն Նազիմ Իսմայիլովն ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է, որ իր գերատեսչությունը պատրաստել ու ԱԳՆ-ին է ներկայացրել երկրի բոլոր քարտեզները՝ «իրենց օրինական անուններով»։

Google Map-ի կողմից հայկական տեղանունների օգտագործման խնդրով էլ զբաղվում է ԱԳՆ-ն։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին է ասել, որ կա Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի երկակի անվանումների խնդիր։

«ԱԳՆ-ն երկար տարիներ Google-ին և այլ առցանց ռեսուրսներին հղում է գրավոր բողոքներ՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի քարտեզներում օտար անվանումներ ու այբուբեն օգտագործել։ Մեր ջանքերը միշտ չէ, որ օգուտ են բերում, քանի որ Google-ը ոչ կառավարական կազմակերպություն է»,- նշել է Աբդուլլաևան։

Նա հավելել է, որ Բաքուն այդ ուղղությամբ շարունակում է աշխատել, միաժամանակ, կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին՝ անհատական բողոքներ ուղարկել Google ընկերությանը։

«Բայց որպեսզի հայկական անուններն այնտեղից անհետանան, անհրաժեշտ է, որ Ադրբեջանի քաղաքացիների կողմից հնարավորինս շատ անհատական դիմումներ ուղարկվեն Google-ին, որպեսզի ամերիկյան ընկերությունը տեսնի ադրբեջանցի ու հայ օգտատերերի քանակների տարբերությունը և սկսի օգտագործել միայն ադրբեջանական անվանումները»,- ասել է Աբդուլլաևան։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Google-ը շատ փակ է աշխատում նման հարցերում։

«Օրինակ՝ բաներ կան, որոնք հայտնի են։ Արցախը տարիներ շարունակ առանձին գծված չի, իսկ եթե նայեք ուրիշ հակամարտության գոտիներ, առանձին նշված են։ Բայց այնտեղ հստակ կարգավորում կա, եթե գոնե մեկ ճանաչող երկիր կա, այդ դեպքում այդ հատվածը նշում են։ Քանի որ Արցախի դեպքում ընդհանրապես ոչ ոք չի ճանաչել՝ ներառյալ մենք, դրա համար չի նշում։ Հիմա իրենք ո՞նց կվերաբերվեն այս հարցին՝ դժվար է ասել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ շարքային քաղաքացիների բողոքներն արդյունք չեն տա։

«Իրենց քաղաքացիների բողոքները ոչ ոք բանի տեղ չի դնելու այս հարցում, որովհետև Google-ում գիտեն՝ այստեղ կոնֆլիկտային գոտի է ու պարզապես սառեցնում են փոփոխությունները։ Այս կողմից էլ, պարզ է, հայերն են բողոքում։ Ուրիշ հարց է, որ կարող է պետական մակարդակով ինչ-որ բան լինի, բայց էլի դժվար է ասել՝ Google-ն ինչ կանի»,- եզրափակեց փորձագետը։

Էմմա Չոբանյան