Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ հարձակումների համար Ռուսաստանը կիրառել է տարբեր տեսակների 116 հրթիռ, ինչպես նաև 1200 կառավարվող ավիացիոն ռումբ և ավելի քան 2000 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այդ վիճակագրությունը կիրակի՝ փետրվարի 8-ին, Telegram-ում ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գրեթե ամեն օր նրանք (ՌԴ ԶՈւ-խմբ.) հարվածում են էներգետիկային, լոգիստիկ ենթակառուցվածքներին, բնակելի տներին։ Եվ դա տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղության հասնելու համար շարունակվում է դիվանագիտական աշխատանքը»,-նշել է ուկրաինական պետության ղեկավարը՝ մեկնաբանելով ներկայացված թվերը։

Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել ռուսական ագրեսիային։

«Սա հնարավոր է կանգնեցնել Ուկրաինային և մեր պաշտպանությանը իրական աջակցությամբ։ Անհրաժեշտ են ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ, զենք մեր զինվորների համար, որոնք ամեն օր զսպում են այս ագրեսիան։ Իսկ որպեսզի դիվանագիտությունն աշխատի, անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ մշտական ճնշում։ Այս պատերազմի գինը նրանց համար պետք է այնքան բարձր լինի, որ պատերազմը ՌԴ-ի համար դառնա անընդունելի»,-գրել է նա։