Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
Հասարակություն
08.02.2026 | 14:20
Վերջերս բազմաթիվ հանդիպումների ժամանակ հասկացա, որ շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մեկնաբանությունում տեղադրում եմ տեսանյութ, որտեղ բացատրում եմ, թե ինչու է դա ամենավտանգավոր հեռախոսներից մեկը։ Ու հա, ՊՆ չի նշանակում պաշտպանության նախարարություն, այլ Простой Нокиа»,-նշել է նա։