Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Փետրվարի 7-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել են երեք դիվերսիոն գործողություններ երկաթուղային գծերի վրա, ինչի հետևանքով խաթարվել է գնացքների շարժը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի տրանսպորտի նախարարության և ոստիկանության հայտարարություններին։

Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 7-ի առավոտյան Պեզարո քաղաքի մոտակայքում հրկիզվել է բաշխիչ վահանակը։ Մի քանի ժամ անց Բոլոնիայում հայտնաբերվել են կտրատված էլեկտրական մալուխներ, իսկ դրանցից ոչ հեռու գտնվել է պայթուցիկ սարք։

Ոստիկանությունում հայտնել են, որ մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել միջադեպերի համար, որոնք, ամենայն հավանականությամբ, փոխկապակցված են եղել։ Արդյունքում, ինչպես հաղորդել է Իտալիայի պետական երկաթուղային ընկերությունը՝ Ferrovie dello Stato (FS), Բոլոնիայի երկաթուղային կայարանը ստիպված է եղել ժամանակավորապես փակվել։ Օրվա երկրորդ կեսին գնացքների շարժը վերականգնվել է։ Իտալիայի տրանսպորտի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես «լուրջ սաբոտաժի ակտ»։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բոլոնիան իտալական երկաթուղային ցանցի առանցքային հանգույց է, որը կապում է երկրի հարավը հյուսիսային քաղաքների, այդ թվում՝ Միլանի հետ։

Նշենք՝ ձմեռային օլիմպիական խաղերը անցկացվում են փետրվարի 7-ից 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։