Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Կոմիկ Նուրլան Սաբուրովը առաջին անգամ հրապարակային կերպով արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին։ Instagram-ի իր էջում նա հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը» չի մեկնաբանի, և հարցով կզբաղվեն իրավաբանները։

«Կան իրավաբաններ, նրանք իրենց մակարդակով կզբաղվեն բոլոր հարցերով՝ բոլոր լիազոր մարմինների հետ»,-գրել է կոմիկը։

Նա հիշեցրել է, որ իր՝ որպես կոմիկի ճանապարհը սկսվել է Եկատերինբուրգում՝ 15 տարի առաջ, և շարունակվել Մոսկվայում։

«Այս տարիների ընթացքում ես եղել եմ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, որոշներում՝ բազմիցս։ Ամենուր ինձ դիմավորել են բարեհամբույր և ջերմ։ Ես երախտապարտ եմ այն երկրին, որտեղ ստացել եմ ստեղծագործական զարգացման հնարավորություն, կայացել եմ որպես արտիստ և ձեռք եմ բերել մեծ, բազմազգ լսարան՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է Սաբուրովը։

Հիշեցնենք՝ Նուրլան Սաբուրովին՝ Ղազախստանի քաղաքացուն, 50 տարի ժամկետով արգելվել է մուտք գործել Ռուսաստան։ Այդ մասին հայտնի է դարձել փետրվարի 6-ին։ Այդ օրը կոմիկը ձերբակալվել է մոսկովյան Վնուկովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր ԱՄԷ-ից։

РИА Новости-ի աղբյուրի խոսքով՝ Սաբուրովի նկատմամբ մուտքի արգելքը «սահմանվել է երկրի ազգային անվտանգության շահերից, օրենսդրության պահպանման և ավանդական հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության նպատակով»։

Важных истории-ի տվյալներով՝ Սաբուրովի մուտքի արգելքը նախաձեռնել է ՌԴ ԱԴԾ-ի Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունը և դրա ղեկավար Ալեքսեյ Ժալոն։ Կոմիկի ծանոթի պնդմամբ՝ Սաբուրովին մի քանի անգամ կանչել են ԱԴԾ-ի Լուբյանկա շենք՝ համագործակցության պարտադրելով, սակայն նա ոչ համաձայնություն է տվել, ոչ էլ հրաժարվել և «փորձել է խուսափել»։ Այդ պատճառով Ղազախստանի քաղաքացիություն ունեցող կոմիկին երեք անգամ մերժել են Ռուսաստանում բնակության թույլտվություն ստանալու հարցում։