«Մեղքը միայն դատարաններինը չէ»․ իշխանության նոր փոփոխությունը իրավապաշտպանները թերի են որակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, թե դատաիրավական բարեփոխումների նոր՝ կարևոր փուլ ենք մտնում։

Կառավարությունն առաջարկում է դատական օրենսգրքում փոփոխություն կատարել։ Ըստ այդմ, կստեղծվեն մինչդատական վարույթ իրականացնող մասնագիտացված դատավորների և կոռուպցիոն գործեր քննող դատավորների առանձին խմբեր։

Հայտնի է, որ իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև կոռուպցիոն գործեր քննող դատարաններ ստեղծելուն։ Արդարադատության նախարարը, ներկայացնելով վիճակագրական թվերը, նշում է՝ կոռուպցիոն դեպքերը շատ են և դրանց արդարացի քննության համար անհրաժեշտ են բարեվարքության ստուգում անցած դատավորներ։

Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հանրային դժգոհություն կա դատարանների, մանավանդ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Առաջարկվող փոփոխությունները, ըստ նրա, կփոխեն իրավիճակը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ իշխանությունները կրկին գնում են իրավիճակային լուծումների ճանապարհով, որի արդյունքները, եթե անգամ դրական լինեն, ժամանակավոր բնույթ են կրելու։

Իրավապաշտպանը նշում է՝ որևէ հարցով փոփոխություն կատարելու մասին իշխանությունները խոսում են, երբ իրենք անձամբ են այդ խնդրին բախվում։ Օրինակ՝ մինչդատական վարույթներն առանձնացնելու մասին խոսվեց այն բանից հետո, երբ հետպատերազմյան շրջանում վարչապետի մահափորձին առնչվող մի շարք քրեական գործերով դատարանները կալանավորման որոշումներ չկայացրին։ Կարապետյանցի խոսքով՝ այս դեպքերում մեղքը միայն դատարանների վրա բարդելը և իրավիճակային լուծում տալը ճիշտ չէ։

Այս պահի դրությամբ՝ աշխարհի շուրջ 20 պետություններում արդեն իսկ գործում են մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ ՀՀ-ում նախատեսվում է, որ հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այլ դատավորների համեմատությամբ, կնախատեսվի ավելի բարձր աշխատավարձ: Նրանք նախքան գործի անցնելը բարեվարքության ստուգում կանցնեն։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ մասնագիտացված դատարան ունենալը ճիշտ մոտեցում է, բայց առանց ամբողջ դատական համակարգում արմատական փոփոխությունների՝ դատարանների նկատմամբ հանրային վստահություն վերականգնելը հնարավոր չէ։

Դատաիրավական համակարգում իշխանությունների հայտարարած բարեփոխումները Արթուր Սաքունցը որակում է հատվածական և նշում՝ ռեալ փոփոխության հասնելու համար անհրաժեշտ էր իրականացնել վեթինգ և ազատվել մարդու իրավունքները խախտած դատավորներից։

Հավելենք, որ կառավարության հունվարի 14-ի նիստում դատական օրենսգրքում այս փոփոխություների փաթեթը հավանության արժանացավ։ Այժմ այն պետք է քննարկվի նաև ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան