Արցախյան վերջին պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող

Լուրեր

17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մարտերում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։

Եվ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։

Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ճանապարհի հարակից տարածքում, որոնց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան մեծ կորուստներ։

Պատերազմի ողջ ընթացքում ոստիկանության զորքերից անմահացան 38 ծառայող և վիրավորվեց մոտ չորս տասնյակը։

Ճանաչե՛նք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր նահատակներին, հիշե՛նք նրանց անուն առ անուն և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։

գնդապետ Արտյոմ Զարմիկի Միրզոյան
շարքային Հարություն Արմենի Ասրյան
շարքային Արթուր Միշայի Աղաջանյան
կրտսեր սերժանտ Եղիշե Շավարշի Մարգարյան
շարքային Վարդան Սարգիսի Միրզախանյան
շարքային Արտյոմ Սերգեյի Բալայան
ավագ լեյտենանտ Էդգար Վահագնի Գասպարյան
կրտսեր սերժանտ Գևորգ Մկրտիչի Թորոսյան
ավագ սերժանտ Խաչատուր Վրեժի Աղաջանյան
ավագ սերժանտ Տիգրան Եղիշի Մելքոնյան
կրտսեր սերժանտ Արթուր Արսենի Սահակյան
շարքային Մանուկ Սամվելի Իսախանյան
կրտսեր սերժանտ Գևորգ Միսակի Մելքոնյան
շարքային Սամսոն Հովհաննեսի Ղազարյան
շարքային Էդվարդ Ռուբիկի Հակոբյան
սերժանտ Էդգար Վալտերի Սարգսյան
լեյտենանտ Անդրանիկ Աշոտի Մարդոյան
ավագ Վահագն Գագիկի Հաջաթյան
կրտսեր սերժանտ Հայկ Ռուբիկի Գևորգյան
կրտսեր սերժանտ Սերգեյ Վաչագանի Շաքրիկյան
շարքային Մհեր Կամոյի Մարտիրոսյան
սերժանտ Գոռ Սուրենի Սարիբեկյան
շարքային Նորայր Վարդանի Սարգսյան
շարքային Լյովա Արարատի Գալստյան
շարքային Մեսրոպ Գևորգի Նազարյան
շարքային Աղվան Վալերիկի Խալաթյան
շարքային Դավիթ Գառնիկի Հարոյան
շարքային Արտյոմ Կարենի Ալոյան
շարքային Իշխան Արշալույսի Վարդանյան
սերժանտ Սուրեն Ռոբերտի Գաբրիելյան
կրտսեր սերժանտ Բենիկ Արթուրի Լալայան
շարքային Վարդան Նորիկի Մնացականյան
եղբայրներ՝
շարքային Գևորգ Ռազմիկի Գևորգյան
կրտսեր սերժանտ Կարեն Ռազմիկի Գևորգյան
եղբայրներ՝
շարքային Լևոն Սմբատի Անթանյան
շարքային Արմեն Սմբատի Անթանյան
եղբայրներ՝
շարքային Ժորա Սուրենի Արզումանյան
շարքային Արամ Սուրենի Արզումանյան

Ոստիկանության զորքերին միացան և հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը լծվեցին նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ևս 3200 ծառայող։
Ոստիկանության տեսուչները, օպերլիազորները, համայնքային ոստիկանները, պարեկապահակետայինները և այլ ծառայողներ Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Նրանցից անմահացան 27-ը։ Վիրավորվեց 124 ոստիկան։

Ճանաչենք նրանց և հիշենք անուն առ անուն։

ոստիկանության մայոր Թաթուլ Մերուժանի Օթարյան
ոստիկանության մայոր Վահե Աշոտի Ղազարյան
ոստիկանության մայոր Վազգեն Հմայակի Գրիգորյան
ոստիկանության մայոր Արտուշ Վանիկի Զոհրաբյան
ոստիկանության ենթասպա Սուրեն Սեյրանի Խաչատրյան
ոստիկանության ավագ սերժանտ Սերյոժա Սմբատի Վիրաբյան
ոստիկանության ավագ Լենտուշ Գրիշայի Գյոզալյան
ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Համլետի Բադոյան
ոստիկանության կապիտան Իգոր Սերյոժայի Ոսկանյան
ոստիկանության մայոր Սարգիս Ֆրունզիկի Նավասարդյան
ոստիկանության ենթասպա Միքայել Սամվելի Բաշոյան
ոստիկանության ավագ Գոռ Վարուժանի Աջամյան
ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Մերուժանի Հարությունյան
ոստիկանության մայոր Արմեն Սամվելի Գրիգորյան
ոստիկանության կապիտան Սրապ Ֆաենբերգի Շահինյան
ոստիկանության մայոր Հակոբ Գեղամի Աղաբեկյան
ոստիկանության ավագ Սևակ Երվանդի Մովսիսյան
ոստիկանության ավագ ենթասպա Խաչիկ Վահանի Կարապետյան
ոստիկանության մայոր Կարեն Ջիվանի Մանուկյան
ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Ռաֆայելի Մուրադյան
ոստիկանության ենթասպա Սամվել Հենրիկի Քոչինյան
ոստիկանության մայոր Համլետ Պետրոսի Մքոյան
ոստիկանության կապիտան Հակոբ Ցոլակի Թովմասյան
ոստիկանության ավագ ենթասպա Ծովակ Հայկարամի Մադաթյան
ոստիկանության մայոր Սիմոն Միշայի Ավագյան
ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Հովսեփի Նահապետյան
ոստիկանության գնդապետ Վահե Յուրիի Աթաբեկյան

Փա՜ռք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր գործընկերներին։

Ցավոք, մինչ այս պահը անհայտ կորած է համարվում ոստիկանության 6 ծառայող.

գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյան
փոխգնդապետ Արման Գագիկի Հակոբյան
կրտսեր սերժանտ Կարապետ Միսակի Մելքոնյան
շարքային Սամվել Եղիշեի Մելքոնյան
ավագ Վիգեն Ժորայի Միրզոյան
ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սամվելի Ղազարյան»;