ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին

Լուրեր

03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ավանդական ճեպազրույցում պատասխանել է Ալիևի ու Էրդողանի ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է։

«Իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է: Շատ ջանքեր են ներդրվել՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթացներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար: Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է։ Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Մեծ ջանքեր են ներդրվել։ Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, իբև, «հանդիսանում են Ադրբեջանի պատմական հողեր»:

Տաթև Ֆռանգյան