Արթուր Վանեցյանը չի կալանավորվի․ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Լուրեր

20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը դեռ չի ստացել, բայց համոզված է, որ Վերաքննիչ դատարանը ևս հերքված է համարել հիմնավոր կասկածի առկայությունը։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Ավագյանին, Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություններ էին ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

Դատախազությունն այդ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել բոլոր 4 մեղադրյալներին։

Իրինա Մկրտչյան