Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։

«Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը։

Իտալական կողմը պատրաստականություն հայտնեց ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մատնանշեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի իրավունքի լիարժեք և արդարացի իրացումը Հայաստանի համար մնում է առաջնահերթություն։ Վերջինս վերահաստատեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի շրջանակներում շարունակելու կարևորությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ երկուստեք կարևորելով հայ-իտալական համագործակցության հետագա խորացումը և ընդլայնումը»։