Ոսկին ու ադամանդը «մոդայիկ» չեն. ֆիննախը վաճառում է գանձապետարանի թանկարժեք իրերը

Լուրեր

18.12.2025 | 18:56
Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը
18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
Բոլորը
Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության անդամներին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է վաճառել նախարարության ենթակայության հիմնարկ հանդիսացող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստները ըստ որոշակի ծրագրի, և իրականացնել այդ գործընթացը երեք տարում՝ 2018-ից մինչև 2021 թթ. ժամանակահատվածում: Կառավարությունն էլ հավանություն տվեց այս որոշմանը՝ ընդունելով Արամյանի բերած հիմնավորումը:

Ըստ դրա, 1996 թվականից պետական գանձապետարանում կուտակվել են աճուրդների ընթացքում չվաճառված թանկարժեք իրեր, որոնք տարիների ընթացքում «կորցրել են արդիականությունն ու արժեքը»: Ֆիննախի ներկայացրած միջոցառումների ծրագրում նաև խոստում կա, որ ծրագրի իրականացման արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան, գործարքի շնորհիվ «պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից»:

Այլ կերպ ասած՝ գանձապետարանը վաճառելու է «ոչ արդիական» ոսկին ու քարերը ու այդ գումարով ձեռք է բերելու որակյալ ձուլակտորներ:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, որը 1996 թվականին ղեկավարում էր ՀՀ Կենտրոնական բանկը, պարզաբանում է, որ խոսքը մեծ գումարի մասին չէ՝ ընդամենը 3-4 մլն դոլարի արժեքներ են: «Խոսքը ոչ թե ՀՀ պահուստների, այլ գանձապետարանում կուտակված թանկարժեք իրերի մասին է: Ասենք, մաքսատանը առգրավված իրեր կան, կամ տիրազուրկ գույք է լինում, բռնագանձումներ են լինում դատարանի որոշումներով: 20 տարվա ընթացքում կուտակվել է մի 3 մլն դոլարի ապրանք: Դրանք օտարելը կառավարության գործառույթի մեջ է, որովհետև կառավարությունը ոսկե մատանին ի՞նչ է անում», – ասում է նա:

Այդ դեպքում անհասկանալի է հիմնավորումը՝ թե ինչ են նշանակում արդիականությունը և արժեքը կորցրած թանկարժեք մետաղներ ու քարեր, «ոչ մոդայիկ» ոսկի՞ն են վաճառում: Factor.am-ի հարցին ԿԲ նախկին նախագահը պատասխանեց. «Հասկանալի է մարդկանց զարմանքը: Էս իշխանությունն ինչ անում է, սխալ է անում: Փոխանակ մի հոդաբաշխ բացատրություն տան կամ նկարը ցույց տան զարդերի, մարդկանց վախեցնում են»:

Եվ իրոք, կառավարության այս որոշումը խախտում է հրապարակայնության չափանիշները: Ո՛չ օտարման ենթակա իրերի ցանկը, ո՛չ դրանց արժեքը նշված չեն: Հայտնի չէ նաև, թե արդյոք այս իրերը երբ, քանի անգամ են դրվել աճուրդի, ինչու է կառավարությունը հիմա որոշել դրանք վաճառքի հանել և ինչու է ուզում դրանց փոխարեն ձուլակտորներ ունենալ:

Հանրությունը լավատես չէ նման գործարքների հարցում, մանավանդ, որ հիշում ենք 2003 թվականի փորձը, երբ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի օրոք գաղտնիության պայմաններում վաճառվեց ԿԲ-ի ոսկու պահուստը, և հենց այդ գործարքից հետո ոսկու միջազգային գինը արագընթաց սկսեց աճել: Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ մեկ տարի առաջ վաճառքի հանեց գանձապետարանում պահվող մոտ 103 կիլոգրամ աճեցված մարգարիտի պաշարները, 1 գրամի աճուրդային գինը 60 դրամ սահմանելով: Այն ժամանակ հիմնավորում էր բերվում՝ բյուջեի եկամուտների ավելացում և այն, որ մարգարիտը պահելն աննպատակահարմար է և ոչ արդյունավետ, որ այն ժամանակի ընթացքում քայքայվում է և կորցնում է ապրանքային տեսքը: Եթե մարգարիտի դեպքում սա ինչ-որ տեղ ընդունելի էր, ապա թանկարժեք մետաղների ու քարերի «արդիականությունը կորցնելն» այնքան էլ հասկանալի չէ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ որոշումն այս կարող է նշանակել, որ կառավարությունը պատրաստվում է նոր գրավադրումների: «Հավանաբար, ֆինանսների նախարարությունը կարիք ունի գրավի առարկաների: Իսկ գրավադրման համար ոսկու ձուլակտորները միջազգային շուկայում ավելի ընդունված են, քան զարդերը, կամ նույնիսկ մշակութային արժեք ներկայացնող թանկարժեք իրերը: Սա ավելի վստահելի միջոց է միջազգային վարկատու կազմակերպությունների համար: Որպես «լոմ» ներկայացրած զարդը միջազգային շուկաներում կարող է արժեք չներկայացնի, իսկ եթե պետությունը ներկայացնում է, որ այսքան ձուլակտորներ ունի պահուստում կամ գանձապետարանում, այն ավելի ներկայանալի է լինում: Ամենայն հավանականությամբ, այս որոշումը մի բան կարող է նշանակել. պետությունը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

 
Սյուզան Սիմոնյան