Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
Բաքվի թիվ 286 միջնակարգ դպրոցում 9-րդ դասարանի աշակերտը (անունը չի նշվում) դասընկերոջ վրա սպիրտ է լցրել և հրդեհել, հայտնել է Բաքվի կրթության վարչությունը։
«Իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել համապատասխան մարմինների կողմից, սկսվել է հետաքննություն»,- հայտնել է գերատեսչությունը։
2011 թվականին ծնված վիրավոր դեռահասն այրվածքներով հոսպիտալացվել է։ Նրա մոտ ախտորոշվել են երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ, վիճակը ծանր է։
Հաղորդվում է, որ կասկածյալ դպրոցականը ձերբակալվել է:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի