Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել ՔՊ-ի նախընտրական ծրագիրը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»․ առավոտյան Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկուկես ժամ խոսեց իրենց նախընտրական ծրագրից։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ՔՊ կայքում հրապարակված ծրագիրն արմատապես տարբերվում է նախորդ՝ 2021-ի ծրագրից։

Արցախ

Եթե 2021 թվականի ծրագրում 38 անգամ շեշտվում էր Արցախի անունը անվտանգության, ժողովրդի ինքնորոշման, օկուպացված տարածքների ազատագրմամբ ԼՂԻՄ-ը վերականգնելու և խնդիրները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում լուծելու ու այլ համատեքստերում, ապա 2026-ին Արցախ տեղանունն ընդհանրապես չի օգտագործվում։ ՔՊ-ի 2026 թվականի ծրագրում մեկ անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ անունը բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակում։ Ընդ որում՝ Փաշինյանի ծրագրում արցախցիները, բռնի տեղահանվածի փոխարեն, ներկայացվում են պարզապես տեղահանված։

«Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, և մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, խաղաղության»,- ասաց Փաշինյանը։

«Փաշինյանը 2022-ին Պրահայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, դա նշանակում է պատռել և դեն նետել 2021-ի ծրագիրը։ Սա Արցախի հարցից հրաժարվել է»,- նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Բնականաբար, չպետք է լիներ, որովհետև ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, սա ՀՀ պաշտոնական մոտեցումն է, էլ ի՞նչ Արցախ։ ՀՀ-ն շրջել է Ղարաբաղի էջը, իսկ այդ մարդկանց իրավունքները նախ այդ մարդկանց կողմից պաշտպանության դաշտում են գտնվում, հետո նոր պետության կարգավորման դաշտում»,- իր հերթին շեշտում է փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Հայաստանի անվտանգություն

2021թվականի ծրագրում Հայաստանի անվտանգության հիմնական գործոններն էին համարվում հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ 2026 թվականի ծրագրում անվտանգության թիվ մեկ գործիք է ներկայացվում միջազգային լեգիտիմությունը՝ հիմնված 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ՀԽՍՀ սահմանների վրա։ Խաղաղությունը դիտարկվում է որպես անվտանգության միակ գործուն երաշխիք, իսկ բանակը՝ որպես «պահեստային գործիք», որը պետք է գործի բացառապես ՀՀ տարածքում։

Ռուսաստանի հետ հարաբերություններ

2021 թվականի ծրագրով նախատեսվում էր ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում։ Ռուսական 102-րդ բազան և սահմանապահների ներկայությունը Սյունիքում դիտարկվում էին որպես անվտանգության կարևորագույն բաղադրիչներ։ 2026 թվականի ծրագրում հարաբերությունները բնորոշվում են որպես «կառուցողական տրանսֆորմացիայի» փուլում գտնվող։ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարևորվում է նաև տարածաշրջանային ձևաչափերի, օրինակ՝ 3+3-ի համատեքստում։

3+3 ձևաչափ

2021թվականի ծրագրում 3+3 ձևաչափի մասին հիշատակում չկա։ Թեև պատերազմից հետո էր Թուրքիայի նախագահ Էրդողանն այս առաջարկով հանդես եկել, բայց այն գործնականում աշխատեց ընտրություններից հետո։ Հիմնական շեշտը ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա էր։ 2026 թվականի ծրագրում կարևորվում է 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, որին Հայաստանը նպաստելու է։ Սա դիտարկվում է «տարածաշրջանացման» ռազմավարության շրջանակում, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելն է։

ՀԱՊԿ

2021 թվականի ծրագրով ՀԱՊԿ-ը դիտարկվում էր որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ, նախատեսվում էր ակտիվ ներգրավվածություն կառույցի աշխատանքներին։ 2026-ի ծրագում հստակ նշվում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։

«ՀԱՊԿ-ի մասով՝ 2021-ին, հավանաբար, հույս է ունեցել, որ որոշակի իրավիճակներում գործողություններ է իրականացնելու, բայց հինգ տարիների ընթացքում պարզ դարձավ՝ ՀԱՊԿ չի գործել»,- կարծիք է հայտնում Ղևոնդյանը։

«Այդ ձևակերպումները, որ մեջբերեցիք նոր ծրագրից, հնի համեմատ, դրանք քարոզչական նկատառումներ են, գործնականում ոչինչ չի փոխվել, հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություն կա, բայց դա սկսվել է 10-15 տարի առաջ»,- իր հերթին, ասում է Հակոբ Բադալյանը։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ

2021 թվականի ծրագրում Ադրբեջանը և Թուրքիան դիտարկվում էին որպես ագրեսորներ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր էր համարվում միայն նրա կողմից կառուցողական քայլերի դեպքում։ Կոշտ գնահատականներ էին տրվում Էրդողանի քաղաքականությանը՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարության գործողություններն ապակառուցողական են։ Իշխանությունը նկատի ուներ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը, որոնք, ըստ ՔՊ-ի, բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։

Իսկ ահա 2026 թվականի ծրագրում հայտարարվում է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Առաջնահերթություն է TRIPP նախագծի իրագործումը և կապուղիների, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը համարվում է կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանացման ուղղություն։

Ապրիլի 24-ին ընդառաջ հրապարակված ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի վերաբերյալ հիշատակում չկա։ Եթե 2021-ին այն հռչակված էր որպես Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը, ապա 2026 թվականի ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ընդհանրապես բացակայում է։ Ծրագիրն ամբողջությամբ վերակառուցված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, որի առանցքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում խաղաղությունն ու անվտանգությունն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան