Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ապրիլի 21-ի հերթական նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 51 հարց, որոնցից զեկուցվող է միայն երկուսը։

Factor TV-ն տեղեկանում է, որ զեկուցվող հարցերից մեկը վերաբերում է մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելուն։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել բյուջեի մի շարք հավելվածներում։ Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է լրացուցիչ ֆինանսավորում ուղղել քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 471-Ն որոշմամբ նախատեսվում է ավելացնել Երևանի բյուջեի եկամտային մասը՝ 172 միլիոն 608 հազար 200 դրամով։ Գումարը տրամադրվելու է պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման շրջանակում։

Նախատեսվում է, որ այս միջոցները կուղղվեն Հրազդանի կիրճի տարածքում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցմանը։ Խոսքը վերաբերում է Աթենքի փողոցին հարող հատվածին՝ կիրճի սկզբնամասից մոտ 5.5 կիլոմետր հեռավորության վրա։

Հաջորդ զեկուցվող հարցը վերաբերում է փողոցի անվանափոխությանը։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»։ Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոց։

Նախաձեռնության հեղինակ Գրիգորյանը հիմնավորում է, որ Պապ թագավորը հայոց պատմության նշանավոր դեմքերից է, որի կառավարման տարիներին ամրապնդվել է պետականությունը։

Արփի Հակոբյան