Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան արագացնում է Ասիան և Եվրոպան կապող ռազմավարական առևտրային հանգույցի դերում դիրքավորվելու ջանքերը՝ առաջ մղելով «Միջին միջանցքը» որպես ծովային խոչընդոտների ցամաքային այլընտրանք, ինչպիսին է Հորմուզի նեղուցը։ Այս մասին ասվում է Financial Times-ի հրապարակման մեջ, փոխանցում է PA Turkey-ն։

Նշվում է, որ մինչ աշխարհաքաղաքական ցնցումները մեծացնում են երթուղու գրավչությունը, դեռևս մնում են զգալի լոգիստիկ և քաղաքական մարտահրավերներ։ Թուրքիան ակտիվացնում է ջանքերը՝ իրեն որպես համաշխարհային առևտրի և էներգետիկ հոսքերի կարևորագույն տարանցիկ կենտրոն ներկայանալու համար։ Այս ռազմավարության կենտրոնում է «Միջին միջանցքը»՝ ցամաքային առևտրային երթուղի, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կովկասի և Թուրքիայի միջոցով։

Ընդգծվում է, որ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Թուրքիայի և Հայաստանի միջև երկար ժամանակ փակ ցամաքային սահմանի հնարավոր վերաբացումն է։

Ալիջան սահմանային անցակետը, որը փակ է 1993 թվականից, վերջերս ենթարկվել է տեխնիկական արդիականացման, այդ թվում՝ անձնագրերի մշակման համակարգերի տեղադրման։ Վերաբացման դեպքում այն ​​կբացի Թուրքիան Ադրբեջանի հետ կապող ուղիղ ցամաքային երթուղի՝ Հայաստանի տարածքով։

Այս երթուղին ԱՄՆ-ի կողմից աջակցվող ավելի լայն նախաձեռնության մաս է կազմում, որը հայտնի է որպես «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որի նպատակն է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ խթանելով տարածաշրջանային կապը։

Միաժամանակ, նշվում է, որ Միջին միջանցքի, և հատկապես TRIPP նախագծի հաջողությունը կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական համաձայնություններից, ԱՄՆ-ի կայուն աջակցությունից, ենթակառուցվածքային ներդրումներից, տարածաշրջանային կայունությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի