Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին՝ մեկնաբանելով իշխող թիմի կողմից կիրառվող ժամանցային տարրերը և անդրադառնալով ընդդիմության քննադատություններին։ Նա պնդում է, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ իրենք ապահովել են թափանցիկություն և հաշվետու են բացառապես ժողովրդին։

Ի պատասխան այն դիտարկման, որ քարոզարշավում օգտագործվող համերգները, ավտոերթերը և ժամանցի այլ ձևաչափերն ապաքաղաքական են, Հակոբյանը հակադարձել է․ «Եթե դա ապաքաղաքական է, բա ի՞նչն է քաղաքական։ Մենք ունենք երկրի վարչապետ, ղեկավար, ով զբաղված է տարբեր տեսակի մշակութային միջոցառումներ կազմակերպելով, մասնակցելով»։

Նա կարծիք է հայտնել, որ իրենց գործողությունները հանրության կողմից դրական են ընկալվում։ Հակոբյանի խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում ՔՊ-ի ներսում, հանրության աչքի առջև է՝ թափանցիկ և բաց․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում, թե ով պետք է լինի իր ղեկավարը, այլ ոչ թե տարբեր ուժային կենտրոններից ասեն։ 21 թվականին մենք ի՞նչ ենք ասել։ Ասել ենք՝ սիրելի՛ հայրենակիցներ, մենք բերելու ենք խաղաղություն։ Հինգ տարի հետո մենք այդ խաղաղությունը բերել ենք, և հիմա մենք գնում ենք ընտրության և ասում ենք՝ սիրելի՛ հայրենակիցներ, տեր կանգնեք ձեր խաղաղությանը»։

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, թե ՔՊ-ի հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սպասվում, Հակոբյանը դրանք որակել է «աբսուրդի ժանրից»։ Նա պնդել է, որ իրենց իշխանության օրոք Լարսում խնդիրներն ամենաքիչն են եղել, գազի գինը չի թանկացել, իսկ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն անգամներով աճել է։

«Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ տարածաշրջանում, ընդ որում՝ պաշտոնապես եմ սա հայտարարում՝ նաև որպես պրոֆիլային հանձնաժողովի պատասխանատու, ԵԱՏՄ տարածաշրջանում մենք ունենք զրո պրոբլեմ, զրո անլուծելի հարց»,– վստահեցրել է նա։

Հակոբյանը նաև հերքել է, որ կա ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ՝ պնդելով, որ իշխանությունը գործում է բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների շահերից ելնելով։ «Մենք հայամետ ենք։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան