Սարիկ Մինասյանի՝ հայհոյանքներով գրառումների առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է․ Դատախազությունը գրավոր հարցում է պահանջում հարցին պատասխանելու համար

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

Դատախազությունը գրավոր հարցում է պահանջում՝ հայտնելու համար՝ արդյոք Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի՝ հայհոյանքներ պարունակող գրառումների դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՝ ոչ։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը երեկ համացանցում վեճի է բռնվել օգտատերերի հետ ու հայհոյանքներ գրել։
Դատախազության ձևավորած պրատիկայում հանրության ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնելը որակվում է որպես խուլիգանություն, ուստի փորձեցինք պարզել՝ արդյոք ուսումնասիրվել է Մինասյանի կողմից հնչեցրած արտահայտությունները՝ խուլիգանության հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Ի պատասխան Դատախազությունից գրավոր հարցում են պահանջել։

Սարիկ Մինասյանն ավելի ուշ հանդես էր եկել հայտարարությամբ և ներողություն խնդրել։

«Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:

Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցություն եք հայտնել։

Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։
Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»,- գրել է Մինասյանը։

Նրա զղջումը, սակայն, հաշվի առնվել չի կարող վարույթ նախաձեռնելու հարցը որոշելիս։

 

Արաքս Մամուլյան