Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 22:26
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
20.04.2026 | 21:00
Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:54
Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:51
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
20.04.2026 | 20:37
Սարյան փողոցում 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
20.04.2026 | 20:25
Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը
20.04.2026 | 20:13
Ապրիլից շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, կտրամադրվի նաև 40 հազար դրամ պարգևավճար
Բոլորը

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը երեկ հայհոյեց. ֆեյսբուքյան իր էջում նա Վարչաբենդից տեսանյութ էր հրապարակել, ինչին ի պատասխան՝ որոշ օգտահաշիվներից հայհոյախառն մեկնաբանություն էին գրել, Մինասյանն արձագանքել էր նույն ոճով։ Հետո ներողություն խնդրեց։ 

«Հայկական մտածելակերպին տուրք տալով՝ որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Որպես հանրային և քաղաքական գործիչ՝ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»,- ասել է Մինասյանը։

Սեռական բնույթի հայհոյանք, վիրավորական խոսույթ, թիրախավորում․ որքան ընտրությունները մոտենում են, այնքան քաղաքական գործիչների բառապաշարը դուրս է գալիս էթիկական տիրույթից։ 

Մինասյանի միջադեպից ընդամենը երկու օր առաջ էլ նրա կուսակից Արուսյակ Ջուլհակյանն էր Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ պատգամավորին ոչ հարիր բառապաշարով խոսել ընդդիմադիր ուժի կին թեկնածուի ձերբակալման մասին. «Երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ, մասնավորապես, քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ապա դրանց պետք է հաջորդի հետևանք՝ անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից»։ 

Քաղհասարակության ներկայացուցիչների, հատկապես՝ կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանների բուռն քննադատությունից հետո  Ջուլհակյանը ևս հրապարակային ներողություն խնդրեց։ 

ՔՊ-ական պատգամավորներից հետ չի մնում վարչապետը։ Արցախցի կնոջ հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպից մեկ ժամ անց Փաշինյանը, կարծես, չէր հիշում, որ նման բան է ասել։ Factor TV-ի լրագրողի հարցից հետո վարչապետը, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց։

Փաշինյանը հետագայում ևս մի քանի անգամ ներողություն խնդրեց։ Եթե այս դեպքում վարչապետը համեմատաբար արագ և ինքնակամ արեց այդ քայլը, ապա նախորդ դեպքերում նա դա արել էր հարկադրված և երկար ժամանակ անց։ Սկզբում «դոմփել» բառն էր գրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ակնարկող գրառման մեջ, հետո «համբալ» բառն օգտագործել Ազգային ժողովում։ Այդ դեպքում վարչապետը ֆեյսբուքում ներողություն էր խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից հետո, որն արձանագրել էր Փաշինյանի բառապաշարի ոչ վայելուչ լինելը։ 

ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում ամենաաղմկահարույց պատմությունների կենտրոնում ամենաշատը, թերևս, հայտնվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հոգնածը դու ես, հանգստացի, ա՛յ քաղաքական տրյապկա։ Անբարոյականի վաստակը դու ես»,- խորհրդարանում իրար էին վիրավորել Սիմոնյանը և Էդմոն Մարուքյանը։ շ

Ավելի ուշ ԱԺ նախագահը ներողություն էր խնդրել. «Ես ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի»։

Այս միջադեպից մեկ օր անց նա թքեց իրեն հետևից «դավաճան» կանչած քաղաքացու վրա։ Օրեր անց նորից ներողություն խնդրեց և հարցը փակված համարեց։ Երեք շաբաթ առաջ Սիմոնյանը կրկին հայհոյեց իր հասցեին հնչած հայհոյանքին ի պատասխան։ Այս անգամ, սակայն, ԱԺ նախագահը ներողություն չխնդրեց՝ պատճառաբանելով՝ սադրանք է եղել։ Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի՝ պահանջելով ներողություն և 1 դրամի փոխհատուցում վիրավորանքի համար։ 

Երկու շաբաթ առաջ էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հանրությունից ներողություն խնդրելու առիթ ունեցավ. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է։ Դու նրա գիտելիքների չափը որ ունենաս, դու էլ չես ծառայի»։

Մեկ օր անց պատգամավորը ցավ հայտնեց, որ պատասխանը տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն է խնդրում։

Քաղաքական դեմքերը հաճախ ստիպված են լինում ոչ միայն իրենց, այլև իրենց հարազատների խոսույթի համար ներողություն խնդրել։

«Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ իրա «Օպել»-ով չգա կանգնի ստեղ, ամեն իրա գեղի «Օպել»-ով»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը։ 

Ավելի ուշ որդին նրա փոխարեն ներողություն խնդրեց․ «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում, շատ ափսոսում եմ ասված բառերի և խոսքերի համար»:

Վիրավորել, հայհոյել կամ թիրախավորել, ապա ներողություն խնդրել և հարցը փակված համարել։ Եվ, գուցե, այս ամենը տարակուսելի չլիներ, եթե Փաշինյանն ու թիմը  հրապարակային հայտարարած չլինեին կուսակցության էթիկայի կանոնագրքի ընդունման մասին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում, մերժել հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, իսկ կուսակցության անդամները, հատկապես՝ հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան