Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ ու հաղթեց 3։1 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն Ամոյանն ապրիլի 21-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին անցյալ տարի հաղթել է ԵԱ-ի եզրափակիչում։

27-ամյա Մալխաս Ամոյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր շվեդ Կառլ Բաֆի հետ գոտեմարտով ու հաղթել 4։0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին՝ 10։0։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս չորս ներկայացուցիչները պարտություն են կրել, սակայն հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից և 7։3 հաշվով հաղթել Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիին, իսկ կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվել է վրացի Վախթանգ Լոլուային։ Ապրիլի 21-ին Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։

Կարեն Ասլանյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում ժամկետից շուտ 9։0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ քառորդ եզրափակիչում 2։5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Եմելինին:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 0։9 հաշվով պարտվել է Նորվեգիայի ներկայացուցիչ Տուրփալ Բիսուլթանովին։

Ալբերտ Վարդանյանը (130 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։4 հաշվով պարտվել է Եվրոպայի 11-ակի ու աշխարհի 5-ակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալփին։

Կարեն Ասլանյանին, Գևորգ Թադևոսյանին ու Ալբերտ Վարդանյանին հաղթած ըմբիշները դուրս են եկել եզրափակիչի, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 21-ին։