Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են 1000 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքը, որտեղով ապահովվում է քաղաքացիների տեղաշարժն ու ավտոտրանսպոտային երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու ապահովել են մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար աշխատանքային խմբերի անվտանգությունը»,-հայտարարել են գերատեսչությունից։

Բացի այդ, վերջին օրվա ընթացքում Ղարաբաղի տարածքում հնարավոր է եղել վերականգնել էլեկտրահաղորդման գծերի երեք հենասյուն, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գիծ, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայաններ:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հա տարածք ու 10 կմ երկարությամբ ճանապարհ, ստուգել են 100-ից ավելի տուն ու սոցիալական նշանակության օբյեկտներ, գտել ու վնասազերծել են 1000 պայթյունավտանգ առարկա։

Տաթև Ֆռանգյան