Արցախում բախումնավտանգ և սպառնալիքներով լեցուն իրադրություն է ստեղծվել՝ «սիրիականացման» վիճակ է․ Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի հետ

-Ձեր քաղաքական ուժն առաջարկում է ստեղծել ժամանակավոր Կառավարություն՝ նվիրյալներից կազմված։ Քաղաքական ուժերի՝ իրար նկատմամբ անվստահության մթնոլորտում ինչպե՞ս է հնարավոր ստեղծել բոլորին ընդունելի անցումային կառավարություն։

Հնարավոր չէ մի այնպիսի բան անել, որ բացարձակապես բոլորի համար ընդունելի լինի։ Կարևոր է, որ մեծամասնության համար, ժողովրդի համար ընդունելի լինի, բայց այստեղ համակարգողի խնդիր կա: Մենք հանրահավաքի ժամանակ առաջարկեցինք, որ այդ համակարգողի դերը նախագահը ստանձնի, և այդպիսով՝ հնարավոր լինի սղանի շուրջ հավաքել և քննարկումների միջոցով հասնել որոշակի ընդհանրությունների: Անշուշտ, շատ ծանր աշխատանք է: Որոշակի չափանիշներ պետք է լինեն, օրինակ՝ օդիոզ կերպարները պետք է հեռու մնան: Եթե նրանց մեջ պետականության, ազգի նկատմամբ որոշակի դրական նշույլ մնացել է, նրանք պետք է միայն աջակցողի դերում լինեն և մի կողմ քաշվեն այս պահին, որպեսզի հնարավորություն առաջանա լայն համախմբում իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ այդ Կառավարությունը պարտադիր չէ, որ կազմավորվի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, պետք է նաև Սփյուռքի բարձր պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցներին ներգրավենք՝ շրջանցելով օրենսդրական խոչընդոտները, որ այսօր կան: Այլ պարագայում չենք կարող այս աղետը հաղթահարել… Եվ այդ Կառավարությունը պետք է ունենա ճգնաժամը հաղթահարելու ծրագիր: Կառավարության անդամները պետք է մի կողմ դնեն իրենց առանձին կուսակցացակն դրույթները և ձգտեն այդ ծրագիրն իրականացնել, որովհետև ճգնաժամը բոլորին է վերաբերում:

-Պարո՛ն Ավետիսյան, Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, հայկական բանակից բացի, նաև ռուս խաղաղապահներ և ադրբեջանցի զինվորականներ են հայտնվել։ Ադրբեջանցիները հասել են մինչև Շուշի: Ըստ ձեզ՝ այսօր ռազմական և քաղաքական ինչպիսի՞ դրություն է ստեղծվել այսօր Արցախում։

-Շատ բախումնավտանգ և ամեն տեսակ սպառնալիքներով լեցուն իրադրություն է: Ըստ էության՝ Արցախից ինչ մնացել է, այդ տարածքի սահմանները թափանցիկ են և դրանից բխող լուրջ հետևանքներ կարող են լինել: Եթե կարճ ասենք՝ ստեղծվել է սիրիականացման վիճակ, և պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի մեր ժողովրդի անվտանգությունն այնտեղ ապահովվի:

-Ռուս խաղաղապահների ներկայությունը արդյո՞ք անվտանգություն երաշխքի չէ Արցախում:

-Զսպիչ գործիք է, անշուշտ, անվտանգության երաշխիք է, բայց պետք է ճիշտ հասկանանք, որ խաղաղապահները թև թևի տված՝ ամբողջ սահմանի եզրագծով կանգնած չեն, առանձին դիրքերում են տեղակայված, և այդ դիրքերի միջև եղած տարածություններում թեպետ մեր բանակն էլ զգալի չափով ապահովում է վերահսկողությունը, բայց բազմաթիվ սեգմենտներ կան, որոնք թափանցելի են և հնարավոր չէ լրջորեն վերահսկել:

-Հայաստանի արևելքում մոտ 500 կիլոմետր նոր սահմանագիծ է կառուցվում՝ նոր դիրքեր և հենակետեր են տեղադրվում։ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում է: Ի՞նչ եք կարծում արդյոք կունենանք անվտանգային նոր մարտահրավերներ՝ հաշվի առնելով նաև մեր պաշտպանական ռեզերվը, փաստորե մենք լրացուցիչ ուժեր պետք է կենտրոնացնենք այդ սահմանի անվտանգությունը պաշտպանելու համար:

-Անշուշտ մարտահրավերները սրվում են, խնդիրները խորանում են և մեծացել են, աշխատանքը շատացել է այդ հատվածում երկու անգամ՝ նաև նկատի ունենալով, որ նոր բնագծեր պետք է կառուցվեն, և մենք պետք է նկատի ունենանք, որ չենք կարող բավարարվել սովորական խրամատային պաշտպանությամբ, լուրջ ամրաշինական համակարգեր պետք է կառուցվեն, ինչպես նաև Սյունիքում և սահմանմերձ ամբողջ տարածքում պետք է լինեն քաղաքացիական պաշտպանության կառույցներ և համակարգեր, սա շատ լուրջ աշխատանք է, պետք է շատ արագ արվի, դրա համար համահայկական ռեսուրսի անհրաժեշտություն կա, այս պահին մեր բյուջեն չի կարող դա ապահովել: Մենք այս պարտության հարվածը ստանալուց հետո ապրումներ ենք ունենում, բայց պետք է սթափվենք, համախմբվենք, լծվենք աշխատանքի: Անշուշտ, նաև պաշտպանական ներուժի մեծացման խնդիր կա: Ամբողջությամբ պաշտպանական համակարգը պետք է վերանայվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան