«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամները հանդիպում են ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Սարգիս Գրիգորյանը և ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխեմերսի հետ:

«Հանդիպման ընթացքում ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Նիդերլանդների հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը: Քննարկվեցին նաև պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն, որ ձգտում է դառնալ հարավկովկասյան նոր աշխարհակարգ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի, այդ թվում արտահերթ գործընթացների անհրաժեշտությանը:

Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիպման կազմակերպման համար, վստահեցնելով, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ նիդերլանդական ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, այլ ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումներին տալ կանոնավոր բնույթ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում: