Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը
Քաղաքականություն
17.11.2020 | 20:46Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը. այս մասին ֆեյսբուքի ու թվիթերի իր էջերում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։