Պուտինը ԼՂ-ում խաղաղությանն աջակցության միջոցների մասին հրամանագիր է ստորագրել
Քաղաքականություն
12.11.2020 | 14:53ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղությանն աջակցության միջոցների մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ՌԴ ղեկավարը պաշտպանության նախարարին հանձնարարել է տարեկան առնվազն երկու անգամ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիա իրականացնել։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կազմված է լինելու 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից, 380 ավտոոմեքենայից և այլ տեխնիկայից։