Կան դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Առավոտյան մարտերը եղել են ավելի թեժ, հակառակորդը հրետանի է կիրառել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավում փոքր գրոհող խմբերով, նվազագույն զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեր ստորաբաժանումներին օրվա ընթացքում հաջողվել է Շուշիի շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբերի։

«Ադրբեջանի նախագահն ասում է, թե այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են», – ասաց Հովհաննիսյանը։

«Որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց «Գյոռբագյոռ» օպերազիան շարունակվելու է»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը: