Իտալիայի Լոմբարդիայի վարչական շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
Քաղաքականություն
04.11.2020 | 01:11Իտալիայի Լոմբարդիայի վարչական շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։
«Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։
Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։