Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագրի կատարումը. Արմենպրես
Քաղաքականություն
03.11.2020 | 22:30Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ZN ուկրաինական կայքը:
Կայքի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պայմանագրի կատարումը դադարեցնելու հրաման է տվել շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ: