Աշխարհազորի կոորդինացման աշխատանքների համար քաղաքապետի 4-րդ տեղակալի պաշտոնը կլինի մշտական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2020 | 17:25ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում երկու հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4: Առաջարկը պայմանավորված է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ:
«Աշխարհազորի կոորդինացման աշխատանքների համար քաղաքապետի 4-րդ տեղակալի պաշտոնը կլինի մշտական»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: