Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 17 717 մարդու մոտ, մահացել է 366 վարակակիր
Քաղաքականություն
29.10.2020 | 18:28Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման և մահվան ռեկորդային ցուցանիշ: Պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 17 717 մարդու մոտ, մահացել է 366 վարակակիր:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հոկտեմբերի 29-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում հաստատված է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն դեպք, այդ թվում, ապաքինվել է 186 հազար մարդ, մահացել՝ 27 301-ը: