Նոր արշավ․ հայերը SpaceX-ին կոչ են անում չօգնել թուրքական ռեժիմին․ TechCrunch

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

Հայությունը նոր արշավ է սկսել, որով կոչ է անում ամերիկյան հայտնի SpaceX ընկերությանը Թուրքիայի հետ գործարքը չեղյալ հայտարարել։ Այս ամենին անդրադարձել է TechCrunch պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ SpaceX-ի աշխատակիցների ու մեդիայի ներկայացուցիչների էլեկտրոնային փոստերն այս առավոտ հեղեղվել են աշխարհի տարբեր երկրներից հայերի էլեկտրոնային նամակներով, որոնցում ընկերությանը կոչ են անում չեղարկել թուրքական կառավարության հետ գործարքը։ Ըստ TechCrunch-ի՝ մտահոգություննները հիմնավորված են, իսկ էլեկտրոնային փոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է։

TechCrunch-ի ստացած նամակների հեղինակները նշում են, որ իրենք ներկայացնում են աշխարհասփյուռ հայությունը կամ կանգնած են հայերի կողքին՝ էթնիկ և ազգային խմբի, որը տառապում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածաշրջանային քաղաքականության պատճառով։

Հոդվածում ասվում է, որ SpaceX-ը մեկ-երկու ամսվա ընթացքում գործակելու է Airbus-ի կողմից կառուցված թուրքական Turksat-5A արբանյակը, որը սպասարկելու է Եվրոպայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի մեծ մասը։ Այս գործարքը կնքվել է վաղուց, երբ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը 2017թ․ այցելել էր Թուրքիա՝ արբանյակի հետ կապված հարցերը Էրդողանի հետ քննարկելու։

Ըստ լրատվամիջոցի՝ էլեկտրոնային դիմումներում ասվում է, որ շատ երկրներ ու կառավարություններ են դատապարտել Թուրքիայի պահվածքը, շատ ընկերություններ էլ դադարեցրել են գործարքները թուրքական կառավարության հետ։ Արդյո՞ք նրանց կմիանա SpaceX-ը, հարց է առաջադրում հոդվածագիրը։ Նաև այն հարց է բարձրացվում՝ արդյո՞ք SpaceX-ը պետք է ծառայություններ մատուցի բոլոր նրանց, ովքեր վճարում են, թե՞ կան որոշ կառավարություններ ու անձինք, ում փողը չպետք է վերցրել։

Հոդվածում խոսվում է, որ այս շարժումը նաև կարևոր հարցեր է բարձրացնում, որոնք պիտի հաշվի առնեն միջազգային ծառայություններ մատուցող շատ ընկերություններ։ Սա չի կարող լինել ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը։ SpaceX-ը կամ մեկ այլ տիեզերական ընկերություն պետք է դժվար ընտրություն կատարեն։

Էմմա Չոբանյան